Թագուհի Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Թագուհի Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 7, 1929 (97 տարեկան) |
| Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
| Մասնագիտություն | դերասանուհի, դրամատուրգ և նկարչուհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Թագուհի Հակոբյան (փետրվարի 7, 1929, Սալոնիկ, Հունաստան), հայ դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագուհի Հակոբյանը ծնվել է 1929 թվականին Սալոնիկում ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքում։ Սովորել է Սալոնիկի հայկական և գերմանական դպրոցներում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Նախ սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ[1][2]։
Խնդիրներ ունենալով իշխանությունների հետ[1]՝ 1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է որպես դերասանուհի և բեմադրիչ։ Առաջին պիեսը եղել է «Անունդ ի՞նչ է» ստեղծագործությունը, որն արտագաղթի մասին է։ 1984 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» պիեսը։ Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Սարդոյի «Մադամ Սանժեն»
- Ջեյմս Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»
- Մինկոյի «Առանց անունները տալու»
- Ա. Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր»
- Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»
- Լևոն Շանթի «Կայսրը»
- Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարինե», 1967
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թուղթ ու գիր», 2014
Գեղանկարչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է շուրջ 100 կտավներ[1], ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 ««Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք…»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Zarkfoundation - Թագուհի Հակոբյան». zarkfoundation.com.

- Փետրվարի 7 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բեմադրիչներ
- Հայ դերասաններ
- Հայ դրամատուրգներ
- Հայ նկարչուհիներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ