Ընձուղտատիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընձուղտատիտան
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Դինոզավրեր (Dinosauria)
Կարգ Մողեսակոնքայիններ (Saurischia)
Ենթակարգ Sauropodomorpha
Ինֆրակարգ †Զաուրոպոդներ (Sauropoda)
Ընտանիք †Բրախիոզավրիդներ (Brachiosauridae)
Ցեղ Ընձուղտատիտան (Giraffatitan)
Paul, 1988

Ընձուղտատիտան (լատին․՝ Giraffatitan brancai), հսկայական դինոզավր զաուրոպոդ, որը պատկանում է բրախիոզավրիդների ընտանիքին։ Նկարագրվել է 1914 թվականին Վերներ Էրնստ Մարտին Յանենշի կողմից՝ Brachiosaurus brancai անվան տակ։ Հայտնաբերվել է վաղ յուրայի ժամանակաշրջանի Տենդագուրու կոչվող շերտից, որը գտնվում է Տանզանիայում[1]։ կմախքը մոնտաժվել է Բեռլինի Բնական պատմության թանգարանում և հանդիսանում է երբևիցե մոնտաժված ամենամեծ դինոզավրի կմախքը (որպես ռեկորդակիր մտցված է Գինեսի ռեկորդների գրքում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձուղտատիտանի Գանգը և Գինեսի ռեկորդների սերտիֆիկատը Բեռլինյան թանգարանում

Որպես առանձին ցեղ առանձնացվել է Ջ. Օլշեվսկու կողմից 1991 թվականին, բայց այդ ներդրումը չստացավ լայն ճանաչում և այս ցեղը հաճախ դիտվում է որպես Brachiosaurus[2] ցեղին հոմանիշ։ Ընձուղտատիտանների ցեղի առանձնացումը պայմանավորված է գանգի և կմախքի առանձնահատկություններով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրախիոզավրիդներից առանձնանում է համեմատաբար մարմնի պարզ կառուցվածքով։ Ընդամենը 25 մետր երկարությամբ մարմինը կշռում էր մոտ 15-30 տոննա, իսկ բարձրությունը կարող էր գերազանցել 15 մետրը, բայց ներկայիս հաշվարկներով այս կենդանիները չէին կարող իրենց վիզը պահել ուղղահայց վիճակում հետևաբար՝ ունեցել են ավելի կարճ վիզ։ Ի տարբերություն ամերիկյան բրախիոզավրի, այս դինոզավրերի տեսակը հայտնի է գտնված տարբեր չափերի կմախքներով, ինչպես նաև ապրել է խմբերով (հոտերով

Այս դինոզավրերը բնորոշ են Տենդագուրու շերտին։ Հավանական է, որ սնվել են ծառերի տերևներով։ Գանգի կատարն ավելի վեր է, քան ամերիկյան տեսակի մոտ և ենթադրվում է, որ ծառայել է ջերմակարգավորման կամ վոկալիզացիայի համար (կատարի վրա կարող էին լինել մաշկային ձայնային պարկեր)։ Ավելի հին վերականգնված մոդելների համաձայն ենթադրվում էր, որ այս կենդանիները լավ լողորդներ են, բայց այժմ այդ կարծիքը հերքվում է, որը պայմանավորված է ընձուղտի մարմնի նմանությամբ և կարճ մատներով։ Ավելի լավ է ուսումնասիրված ամերիկյան տեսակը և հաճախ անվանվում է «բրախիոզավր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. W. Janensch. 1914. Übersicht über die Wirbeltierfauna der Tendaguru-Schichten [Overview of the vertebrate fauna of the Tendaguru beds]. Archiv für Biontologie 3:81-110.
  2. Glut, Donald F. 1997. «Brachiosaurus». Dinosaurs: The Encyclopedia. McFarland & Company. p. 218. ISBN 978-0-89950-917-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձուղտատիտան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձուղտատիտան» հոդվածին։