Էքսպոզիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էքսպոզիցիա (լատ.՝ expositio – ցուցադրում), լուսակայում, լուսանկարը ստանալու համար անհրաժեշտ լույսի քանակն է, որն ընկնում է ֆոտոխցիկի ընդունիչի կամ ժապավենի վրա։ Էքսպոզիցիան որոշվում է ֆոտոխցիկի երեք պարամետրերով՝ պահաժամ (արագություն), դիաֆրագմա և լուսազգայունություն (առհասարակ ամբողջ աշխարհում գոյություն ունեն լուսազգայունության չափման տարբեր ստանդարտներ, օր.` ISO-միջազգային, ГОСТ-ռուսական, ASA-ամերիկյան, DIN-գերմանական և այլն):

Էքսպոզիցիան նշանակվում է H տառով և հավասար է լուսավորվածության (E) և լուսավորման ժամանակի (t) արտադրյալին՝

։

Միավորների միջազգային համակարգում լուսակայումը չափվում է լք·վրկ-ով։

Լուսակայումը կարելի է հաշվել լուսակայացույցի (էքսպոնոմետրի) միջոցով։

Դիաֆրագմա – կարգավորում է օբյեկտիվի անցքի մեծությունը, որի միջով համապատասխան լույսի քանակը պետք է ընկնի ընդունիչի կամ ժապավենի վրա։

Պահաժամերի վահանակ –կարգավորում է ընդունիչի կամ ժապավենի վրա ընկնող լույսի տևողությունը։ Այս խնդիրը կարգավորվում է բացվող վարագույրի միջոցով, որը, պահաժամի կարգաբերումներից կախված, բաց վիճակում մնում է սահմանված տևողությամբ` ընդունիչի կամ ժապավենի վրա ֆիքսելով պատկերը։

Լուսազգայունություն - այն ընդունիչի կամ ժապավենի լույս ընկալելու, այսինքն՝ լույսը զգալու, հատկությունն է որոշակի լուսավորության պայմաններում։ Հիշեք, որ յուրաքանչյուր պարամետր յուրովի է ազդում լուսանկարի հատկությունների վրա։ Օրինակ՝ դիաֆրագման ազդում է նկարի խորության վրա, պահաժամն ազդում է նկարի հստակության (կամ շարժման հետևանքով աղավաղման) վրա, իսկ լուսազգայունությունն ազդում է «թվային աղմուկ»-ի քանակի վրա (image noise)։

Պահաժամ (արագություն)

Ի տարբերություն մյուս պարամետրերի, պահաժամի ներգործությունն էքսպոզիցիայի վրա ավելի հստակ է։ Օրինակ, երբ արագությունը կրկնապատկվում է, ապարատի մեջ մուտք գործող լույսի քանակը կրկնակի նվազում է։ Այն նաև պարամետր է, որն ունի լայն հնարավորություններ։ Պահաժամի վահանակի վրա կան տարբեր պահաժամեր՝ 8, 30, 60, 125, 250, 500, 1000 և այլն, որը ցույց է տալիս համապատասխանաբար վայրկյանի 8-րդ, 30-րդ և այլն մասերը։ Պահաժամը հանդիսանում է հզոր գործիք, որը երկարեցնում է պատկերի շարժման ընթացքը։ Ջրվեժներ կամ այլ գեղատեսիլ վայրեր նկարահանելիս պատկերի բծավորությունը երբեմն ցանկալի է, իսկ երբեմն՝ ոչ։ Երկար պահաժամերով աշխատելիս անհրաժեշտ է անշարժացնել ֆոտոխցիկը, որպեսզի տեսարանի մեջ գտնվող անշարժ օբյեկտները հստակ պատկերվեն կադրի մեջ, իսկ շարժվողները, օրինակ՝ հոսող ջուրը, պատկերվի ավելի սահուն։

Դիաֆրագմա

Դիաֆրագման նշվում է F տառով։ Այն կարգավորում է ընդունիչի/ժապավենի վրա ընկնող լույսի քանակը։ Ի տարբերություն պահաժամի, դիաֆրագմայի մեծությունն ազդում է պատկերի խորության վրա (այս մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ դիաֆրագմայի մասին հոդվածում)։ Այսինքն որքան դիաֆրագմայի թիվը մեծ է, այնքան մեծանում է պատկերի խորությունը և հակառակը։ Տարբեր լուսավորությունների ժամանակ պետք է օգտագործել դիաֆրագմայի տարբեր արժեքներ։ Օր.` քիչ լուսավորության պարագայում կիրառվում են դիաֆրագմայի փոքր արժեքներ և հակառակը։

Դիաֆրագմայի պարամետրեր Հարաբերական լույս Արագության օրինակ
f/22 1X 16 վայրկյան
f/16 2X 8 վայրկյան
f/11 4X 4 վայրկյան
f/8.0 8X 2 վայրկյան
f/5.6 16X 1 վայրկյան
f/4.0 32X 1/2 վայրկյան
f/2.8 64X 1/4 վայրկյան
f/2.0 128X 1/8 վայրկյան
f/1.4 256X 1/15 վայրկյան

Վերը նշված բոլոր պարամետրերը ստանդարտ են բոլոր ֆոտոապարատների համար։ Դիաֆրագմայի ամենափոքր և ամենամեծ արժեքները կախված են ֆոտոխցիկի վրա տեղադրված օբյեկտիվից։ Տարբեր օբյեկտիվներ ունեն դիաֆրագմայի տարբեր թույլատրելի արժեքներ։ Օրինակ կոմպակտ ապարատների համար այդ թիվը տատանվում է 2.8-ից մինչև 8.0-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ թվային հայելային ապարատներում այդ թիվը տատանվում է 1.4-ից մինչև 32 միջակայքում։ Դիաֆրագմայի փոքր դիապազոնն իքնին բացասական երևույթ չէ, սակայն դիաֆրագմայի ավելի մեծ դիապազոնն ապահովում է ավելի մեծ ճկունություն։

Լուսազգայունություն (ISO)

Լուսազգայունության պարամետրը ցույց է տալիս ֆոտոապարատի ընդունիչի կամ ժապավենի զգայունության հատկությունը ապարատի մեջ մտնող լույսի նկատմամբ։ Ինչպես արագությունը, այնպես էլ լուսազգայունությունը հարաբերվում է 1:1-ին։ Ի տարբերություն դիաֆրագմայի և արագության, լուսազգայունության դեպքում (ISO speed) ավելի ցանկալի է կիրառել ցածր ցուցիչներ, քանի որ բարձր ցուցիչների դեպքում կտրուկ մեծանում է նկարի «թվային աղմուկը» (image noise)։ Որպես արդյունք լուսազգայունությունը գրեթե միշտ ցածր է հանդես գալիս։

Pngo.gif

Լուսազգայունության հիմնական աշխատանքային ցուցիչներն են 100, 200, 400 և 800-ը, քանի որ դրանից բարձր արժեքների դեպքում, «թվային աղմուկը» կարող է փչացնել Ձեր լուսանկարը։ Կամպակտ ֆոտոխցիկների աշխատանքային շեմն ավելի ցածր է՝ 50-200։

Թվային ապարատների մեծ մասն ունեն էքսպոզիցիայի հետևյալ հիմնական ստանդարտ ռեժիմները՝ ավտոմատ (կանաչ քառակուսի), ծրագրային (P), դիաֆրագմայի գերակայություն(Av), արագության գերակայություն (Tv, կամ S), մեխանիկական ռեժիմ (M) և ձեռքով կարգավորվող արագության վահանակ(B)։ Av, Tv և M-ը շատ հաճախ անվանվում են «ստեղծագործական ռեժիմներ»։ Ստորև բերված աղյուսակը մանրամասնում է այս ռեժիմների տարբերությունները։

Էքսպոզիացիայի ռեժիմը Ինչպես է այն աշխատում
Ավտո Ֆոտոապարատը ավտոմատ ընտրում է էքսպոզիցիայի բոլոր պարամետրերը
Ծրագրային (P) Ֆոտոապարատը ավտոմատ ընտրում է դիաֆրագման և պահաժամը։ Դուք համապատասխանաբար կարող եք ընտրել լուսազգայունությունը։ Որոշ ապարատների հետ ծրագրային ռեժիմը կարող է հիբրիդի դեր կատարել Av և Tv ռեժիմների համար։
Դիաֆրագմայի գերակայություն (Av or A) Դուք ընտրում եք դիաֆրագման և լուսազգայունությունը, իսկ ֆոտոխցիկի լուսաչափը ընտրում է համապատասխան պահաժամը։
Արագության գերակայություն (Av or S) Դուք ընտրում եք պահաժամ և լուսազգայունությունը, իսկ ֆոտոխցիկի լուսաչափը ընտրում է համապատասխան դիաֆրագման։
Մեխանիկական (M) Դուք ընտրում եք դիաֆրագման, պահաժամը և լուսազգայունությունը։
Արագության երկար պահման վահանակ (B) Սա նույն արագության գերակայության ռեժիմն է, այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է 30 վայրկյանից ավելի պահաժամ։

Վերոհիշյալ ռեժիմներից բացի ֆոտոխցիկը կարող է ունենալ նաև այլ, ամբողջովին ավտոմատ ռեժիմներ՝ նախասահմանված օպտիմալ կարգաբերումներով։ Օրինակ՝ «բնանկար», «դիմանկար», «սպորտային» և «գիշերային», «մակրո» և այլն։

Էքսպոզիցիայի ռեժիմ Ինչպես է այն աշխատում
Դիմանկար Ֆոտոապարատը փորձում է ընտրել դիֆրագմայի փոքր արժեք, որպեսզի ստացվի փոքր խորությամբ լուսանկար։
Բնանկար Ֆոտոապարատը փորձում է ընտրել դիֆրագմայի մեծ արժեք, որպեսզի պատկերի խորությունը մեծ լինի։
Սպորտ, գործողություն Ֆոտոապարատը փորձում է ձեռք բերել առավելագույն պահաժամ, 250, 500։ Որպես լրացում, օգտագործելով ցածր դիֆրագմա և արագ պահաժամ, մեծանում է լուսազգայունությունը, ավելի քան ընդունված է դիմանկար նկարահանելիս։
Գիշեր․ քիչ լուսավորություն Ֆոտոապարատի վրա դրվում է շատ բարձր լուսազգայունություն, գրեթե մաքսիմալ։ Սակայն այս պարամետրը որոշ ապարատների համար նշանակում է այն, որ գիշերային նկարահանման հարմարանքը (вспышка) օգտագործվում է առջևի պլանի համար և պահաժամն ու բարձր լուսազգայունությունն օգտագործվում են ֆոն ստեղծելու համար։

Փորձեք յուրաքանչյուր պարամետրը ձեր ֆոտոապարատի վրա։