Jump to content

Էրին Բառնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրին Բառնեթ
անգլ.՝ Erin Burnett
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1976(1976-07-02)[1] (48 տարեկան)
ԾննդավայրMardela Springs, Ուիկոմիկո շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՈւիլյամս քոլեջ և St. Andrew's School?
Մասնագիտությունլրագրող և հաղորդավար
ԱշխատավայրԳոլդման Սաքս և CNN
ԱմուսինDavid Rubulotta?
 Erin Burnett Վիքիպահեստում
Բառնեթը Լեոն Պանետայի հետ հարցազրույցի ժամանակ 2012 թվականի դեկտեմբերին Աֆղանստանում

Էրին Իզաբել Բառնեթ (անգլերեն՝ Erin Isabelle Burnett․ հուլիսի 2, 1976(1976-07-02)[1], Mardela Springs, Ուիկոմիկո շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, որը CNN հեռուստաալիքով վարում է իր ամենօրյա մեկժամանոց լրատվական ծրագիրը, որը կոչվում է Erin Burnett OutFront[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Բառնեթը մեծացել, հասակ է առել Մարդելա Սփրինգսի մերձակայքում գտնվող ագարակում՝ Չեսապիքի ծովածոցի արևելյան ափին։

Նա հաճախել է Դելավեր նահանգի Միդլտոն քաղաքի Սենթ Էնդրյուսի անվան գիշերօթիկ դպրոցը, ուսումը շարունակել Մասաչուսեթս նահանգի Ուիլյամսթաուն քաղաքի Ուիլյամս քոլեջում, որն ավարտել է 1998 թվականին՝ ստանալով քաղաքատնտեսության բակալավրի աստիճան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Էրին Բառնեթն աշխատել է Goldman Sachs- ում որպես վերլուծաբան։ Մեկ տարի անց դիմում է գրել CNN-ի համապատասխան աշխատակցին, ով նրան աշխատանքի է ընդունել որպես ժուռնալիստի օգնականի։ Այստեղ կարճ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվել է Citigroup՝ ինտերնետային մեդիա ստարտափում աշխատելու։

Դրանից հետո CNBC- ում վարել է Squawk on the Street-ը և Street Signs-ը, մինչև որ CNN-ում ստեղծել է իր ընթացիկ շոուն (2019 թվականի դրությամբ)՝ Erin Burnett OutFront-ը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառնեթը արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է։

Նա 2012 թվականից ամուսնացած է Դեյվիդ Ռուբուլոտայի հետ և նրանից ունի երեք զավակ[5][6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրին Բերնեթի հանրային պրոֆիլը CNN-ում՝ հոլովակներով և պատմություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «CNN Profiles - Erin Burnett - Anchor». CNN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  3. www.imdb.com. «Erin Burnett official IMDB profile». www.imdb.com (Englisch). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. www.cnn.com. «Erin Burnett OutFront Homepage». www.cnn.com (Englisch). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. www.cnn.com. «Erin Burnett official profile». www.cnn.com (Englisch). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. JEN JUNEAU and ANYA LEON (2018 թ․ օգոստոսի 23). «Erin Burnett Welcomes Son Owen Thomas». People Magazine – www.people.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Բառնեթ» հոդվածին։