Էրիխ Վայտներտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրիխ Վայտներտ
գերմ.՝ Erich Weinert
Stamps of Germany (DDR) 1965, MiNr 1124.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Erich Bernhard Gustav Weinert
Ծնվել էօգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][4][5]
ԾննդավայրՄագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[6]
Վախճանվել էապրիլի 20, 1953(1953-04-20)[6][2][3][4][5] (62 տարեկանում)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[6]
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, Դիմադրության մարտիկ, բանաստեղծ և հեղինակ-կոմպոզիտոր
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԱնդամակցությունNational Committee for a Free Germany?
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն
ՊարգևներԳԴՀ ազգային մրցանակ և honorary citizen of Magdeburg?
ԱմուսինԼի Վայտներտ
Erich Weinert Վիքիպահեստում

էրիխ Վայտներտ (գերմ.՝ Erich Weinert, օգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][4][5], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[6] - ապրիլի 20, 1953(1953-04-20)[6][2][3][4][5], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[6]), գերմանացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (1912 թվականին)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 1920-ական թվականների կեսից իր ստեղծագործունությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933 թվականին) Շվեյցարիա, ապա՝ ԽՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951 թվականին) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայտներտը գլխավորել է (1943-1945 թվականներին) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել խորհրդա-գերմանական Վայներտ Կ․ Հ․ Վայնո ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայտներտ «Հիշիր Ստալինգրադը» (1943 թվականին) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942 թվականին), «Նպատակահարմարություն» (1942 թվականին) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944 թվականին) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատ, վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել խորհրդային գերմանական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118630245 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Вайнерт Эрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png