Էրեգլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեգրի
Կոորդինատներ: 37°30′21″ հս․ լ. 34°3′6″ ավ. ե. / 37.50583° հս․. լ. 34.05167° ավ. ե. / 37.50583; 34.05167
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1043±1 մետր
Բնակչություն145 389 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+03:00
Հեռախոսային կոդ0332
Փոստային ինդեքսներ42000–42999
Պաշտոնական կայքkonya-eregli.gov.tr
##Էրեգլի (Թուրքիա)
Red pog.png

Էլեգրի (թուրք.՝ Ereğli), քաղաք Թուրքիայի Կոնիա նահանգում։ Բնակչությունը կազմում է 82 633 մարդ՝ ըստ 2000 թվականի մարդահամարի[1][2], ըստ 2008 թվականի՝ 93 161 մարդ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին խեթական ռելիեֆ Իվրիզից (մ․ թ․ ա․ 8-րդ դար)

Քաղաքի սկզբնական անվանումը Հերակլեա էր, առաջացել է Հերակլեսի անվանումից։ Աստիճանաբար անվանումը փոփությունների ենթարկվելով դարձել է Էրեգլի[4]։ Մ․թ․ա․ 64 թվականին քաղաքը գրավել են հին հռոմեացիները։ Հռոմեական կայսրության մասնատումից հետո՝ 395 թվականին, Հերակլեան հայտնվել էԲյուզանդական կայսրության տարածքում։ 9-րդ դարում երկու անգամ (805 և 832 թվականներին) քաղաքը գրավել են արաբները[1][4]։ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ Էրեգլին վերածվել էր խաչակիրների և սարակինոսների զինված պայքարի թատերաբեմ։ 11-րդ դարի երկրորդ կեսին քաղաքը գրավել են թուրք-սելջուկները[5]։ 15-րդ դարի երկրորդ կեսին Էրեգլին անցել է թուրք-օսմանների ձեռքը։ 1553 թվականին սուլթան Սուլեյման I-ը, վերադառնալով Իրանի արշավանքներից, Էրեգլիում սպանել է իր ավագ որդի Մուստաֆային, որի պատճառները դեռևս անհայտ են։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից հարավ գտնվում է խեթական բարձրաքանդակը, որում պատկերված է թագավորը, որը ծնկել է աստվածներից մեկի դիմաց։

Հայտնի տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ereğli» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-23 
  2. «Sosyal Yapı» (թուրքերեն)։ Ereğli Kaymakamlığı (сайт администрации)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-21-ին։ Վերցված է 2010-10-23 
  3. «Türkiye İstatistik Kurumu» (թուրքերեն)։ Վերցված է 2010-10-23  (չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Ereğli'nin Tarihçesi» (թուրքերեն)։ Ereğli Kaymakamlığı (сайт администрации)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-21-ին։ Վերցված է 2010-10-23 
  5. Richard, Jean. The Crusades, C. 1071-c. 1291. — Cambridge University Press. — P. 73. — ISBN 0-521-62566-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эрегли // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 146. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49)