Էրաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էրաք
اراک
Arak montage (1).jpg
Կոորդինատներ: 34°4′48″ հս․ լ. 49°42′0″ ավ. ե. / 34.08000° հս․. լ. 49.70000° ավ. ե. / 34.08000; 49.70000
Երկիր Իրան Իրան
Հիմնադրված է 1808 թ.
ԲԾՄ 1 718 մ
Բնակչություն 484 212[1] մարդ (2011)
Ժամային գոտի UTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ 0861
Պաշտոնական կայք arak.ir
##Էրաք (Իրան)
Red pog.png

Էրաք‎ (պարս․՝ اراک, հայտնի է նաև Սոլթանաբադ անունով), քաղաք Իրանում։ Մարքազի (կենտրոնական) նահանգի վարչական կենտրոնն է։ Ըստ 2006 թվականի տվյալների բնակչությունը 438 338 մարդ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրաքը կառուցվել է Դասքար քաղաքի փլատակների վրա, որը ավերվել էր մոնղոլական արշավանքների ժամանակ։

Էրաքը համեմատաբար նոր քաղաք է, որն ունի երկու հարյուր տարվա պատմություն։ Նրա կառուցումը սկսվել է 1795 թվականին և ավարտվել՝ 1852 թվականին։ Քաղաքը կառուցվել է Ղաջարիների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում։ Ապագա քաղաքի տեղանքում սկզբում ռազմական բնակավայր է եղել։ Զինվորականների կողմից կառուցվեց մի կառույց՝ բարձր պատերով։ Էրաքը շարունակում էր մնալ ամրոց մինչև 1892 թվականը։ Սոլթան Աբադի ամրոցն ուներ 8 աշտարակ, իսկ ադմինիստրատիվ կառույցները տեղակայված էին հյուսիսային մասում։ 1891 թվականին փոխնահանգապետ Սալթանե Միրզա Հասանը դիմեց շատ քայլերի, վաճառականներին և արհեստավորներին քաղաք բերելու համար։ Քաղաքն իր պատմության ընթացքում մի քանի անվանում փոխեց. Սոլթան Աբադի ամրոց, Սոլթան-Աբադ, Պարսից Իրաք և վերջապես Էրաք (1938 թվական)։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրաքը Իրանի առաջին հիմնական արդյունաբերական կենտրոնն է, այստեղ շատ են գործարանները.

  • Sazi Arak (MSA)
  • AzarAb
  • Wagon Pars
  • IRALCO
  • HEPCO
  • Navard Aluminum
  • Iran Combine Manufacturing Company
  • НПЗ, NIORDC
  • Arak (Shazand) Petrochemical Co. (AR.P.C)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրաքը ունի համեմատաբար սառը և չոր կլիմա։ Եղանակը՝ տաք և չոր է ամռանը, քամոտ և զով աշնանը։ Առավելագույն ջերմաստիճանը ամռանը կարող է հասնել 35 °C և ձմռանը կարող է իջնել մինչև −25 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 300 մմ է։ Հարաբերական խոնավությունը՝ 50 %։

Էրաքի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
21.0
(69.8)
25.2
(77.4)
29.0
(84.2)
35.0
(95)
41.0
(105.8)
44.0
(111.2)
41.0
(105.8)
38.0
(100.4)
31.0
(87.8)
24.0
(75.2)
20.0
(68)
44
(111.2)
Միջին բարձր °C (°F) 4.2
(39.6)
6.8
(44.2)
13.5
(56.3)
19.6
(67.3)
25.6
(78.1)
32.6
(90.7)
35.8
(96.4)
34.9
(94.8)
30.8
(87.4)
23.1
(73.6)
14.8
(58.6)
7.6
(45.7)
20.78
(69.39)
Միջին օրական °C (°F) −1.3
(29.7)
1.0
(33.8)
7.3
(45.1)
13.1
(55.6)
18.4
(65.1)
24.4
(75.9)
27.5
(81.5)
26.3
(79.3)
21.9
(71.4)
15.2
(59.4)
8.0
(46.4)
2.0
(35.6)
13.65
(56.57)
Միջին ցածր °C (°F) −5.7
(21.7)
−3.8
(25.2)
2.0
(35.6)
7.0
(44.6)
11.0
(51.8)
15.3
(59.5)
18.8
(65.8)
17.5
(63.5)
13.0
(55.4)
7.8
(46)
2.6
(36.7)
−2.2
(28)
6.94
(44.48)
Ռեկորդային ցածր °C (°F) −28
(−18)
−30.5
(−22.9)
−13
(9)
−4.0
(24.8)
0.0
(32)
4.0
(39.2)
12.0
(53.6)
10.0
(50)
2.0
(35.6)
−4.0
(24.8)
−7
(19)
−23
(−9)
−30.5
(−22.9)
Տեղումներ մմ (դյույմ) 54.7
(2.154)
47.6
(1.874)
53.1
(2.091)
53.4
(2.102)
31.9
(1.256)
1.5
(0.059)
0.6
(0.024)
1.1
(0.043)
0.7
(0.028)
18.5
(0.728)
31.6
(1.244)
51.0
(2.008)
345.7
(13.611)
Միջ. անձրևոտ օրեր 10.8 9.8 11.4 9.4 7.1 1.1 0.9 0.6 0.6 4.3 6.1 8.9 71
Միջ. ձնառատ օրեր 7.6 6.4 3.2 0.5 0 0 0 0 0 0.1 0.7 4.6 23.1
 % խոնավություն 72 67 55 46 40 28 27 27 27 40 56 67 46
Միջին ամսական արևային ժամ 150.8 160.6 196.0 222.1 287.5 350.4 338.3 329.4 305.1 262.3 188.5 160.8 2 951,8
աղբյուր: NOAA (1961-1990)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]