Էվիկա Սիլինյա
Էվիկա Սիլինյա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Unity?, Reform Party? և New Unity? |
---|---|
Կրթություն՝ | Լատվիայի համալսարան (1997)[1], Riga Graduate School of Law? (2001)[1] և EuroFaculty? (1997)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավաբան |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1975[2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Էվիկա Սիլինյա (լատիշ․՝ Evika Siliņa, օգոստոսի 3, 1975[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի իրավաբան, քաղաքական և պետական գործիչ։ «Նոր միասնություն» կուսակցական միավորման մեջ մտնող «Միասնություն» աջ կենտրոնամետ կուսակցության վարչության անդամ։ Լատվիայի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից, այդ պաշտոնում երկրորդ կինն է Լայմդոտա Ստրաույումայից հետո (2014-2016)։ Նախկինում` Լատվիայի բարեկեցության նախարար (2022-2023), Լատվիայի XIV Սեյմի պատգամավոր (2022 թվականի նոյեմբերի 1-դեկտեմբերի 14)[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի օգոստոսի 3-ին Լատվիական ԽՍՀ մայրաքաղաք Ռիգայում։
1993-1997 թվականներին սովորել է Ռիգայի Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի (իրավագիտության մասնագետի) որակավորում։ Միաժամանակ 1996-1997 թվականներին «Եվրոֆակուլտետ» ծրագրով ուսումնասիրել է Բալթիկ ծովի պետությունների խորհրդի Համեմատական սահմանադրական իրավունքը։ Ուսումը շարունակել է 1999-2001 թվականներին Ռիգայի բարձրագույն իրավաբանական դպրոցում, ստացել միջազգային և Եվրոպական իրավունքի գիտությունների մագիստրոսի աստիճան[5]։
1995-1997 թվականներին՝ իրավախորհրդատու Երդվյալ փաստաբան Գունթար Անտոմսի բյուրոյում[5]։
1997-1999 թվականներին՝ իրավախորհրդատու Koblenz ընկերությունում[5]։
1998-2003 թվականներին՝ Երդվյալ փաստաբանի օգնական Lata երդվյալ փաստաբանների բյուրոյում[5]։
2003 թվականից մինչև 2012 թվականը անհատական գործունեություն է ծավալել որպես երդվյալ փաստաբան[5]։ Աշխատել է պետական կազմակերպությունների իրավաբանական ծառայությունների և հասարակական կազմակերպությունների հետ։
2017 թվականից հրապարակվում է I'mperfekt ամսագրում։
Բացի մայրենի լատվիերենից, ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին[5]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա առաջադրվել է 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Զատլերսի աջ կենտրոնամետ Բարեփոխումների կուսակցության ցուցակով, բայց չի ընտրվել[6]։
2011 թվականի նոյեմբերին դարձել է ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսի արտահաստիքային իրավաբանական խորհրդական, 2012 թվականին՝ հաստիքային։ Ներքին գործերի նախարարին իրավական առաջարկություններ է ներկայացրել պետական քաղաքականության մշակման և ներքին գործերի նախարարության քաղաքականության մեջ դրա իրականացման վերաբերյալ։ 2013-2019 թվականներին եղել է Լատվիայի ներքին գործերի նախարարության խորհրդարանական քարտուղար[6]։ Ներկայացնում էր նախարարությունը Սեյմում և խորհրդարանական հանձնաժողովներում, ղեկավարում և համակարգում էր քաղաքական փաստաթղթերի մշակումը։ Նրա պարտականությունների մեջ էին մտնում նաև երեխաների անվտանգության հարցերը։ Նախարարությունը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, Ինտերպոլ, CEPOL և այլն)[5]։
«Միասնություն» աջ կենտրոնամետ կուսակցության վարչության անդամ է[7]։ Առաջադրվել է 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» կուսակցության ցուցակով, սակայն չի ընտրվել։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է «Նոր միասնություն» կուսակցության ցուցակով, սակայն չի ընտրվել։
2019 թվականի հունվարի 23-ին Լատվիայի Սեյմի կողմից հաստատված վարչապետ Կրիշյանիս Կարինշի գլխավորած կառավարությունում նշանակվել է վարչապետի խորհրդարանական քարտուղար[6]։ Նրա պարտականությունները ներառում էին նախարարների կաբինետի և Սեյմի համատեղ աշխատանքի համակարգումը, փողերի լվացման, ահաբեկչության տարածման և ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության համակարգումը, ուկրաինացի խաղաղ բնակչությանը աջակցելու հարցերը[5]։
2022 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լատվիայի XIV Սեյմի պատգամավոր՝ «Նոր միասնություն» կուսակցական միավորման ցուցակով[4]։
2022 թվականի դեկտեմբերի 14-ին ստացել է Լատվիայի բարեկեցության նախարարի պորտֆելը երկրորդ կառավարությունում՝ վարչապետ Կրիշյանիս Կարինշի ղեկավարությամբ[4]։
2023 թվականի օգոստոսի 14-ին Կարինշը հայտարարեց հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 16-ին «Նոր միասնության»
ընդհանուր ժողովում և «Միասնության» դումայի նիստում որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սիլինիի թեկնածությունը։ Օգոստոսի 24-ին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը («Միասնություն») պաշտոնապես առաջարկել է Էվիկա Սիլինային նոր կառավարություն ձևավորել[6]։ Սեպտեմբերի 15-ին Լատվիայի Սեյմը հաստատել է վարչապետ Էվիկա Սիլինիի գլխավորած կոալիցիոն կառավարությունը։ Կոալիցիայում ընդգրկվել են «Նոր միասնությունը», «Կանաչների և գյուղացիների միությունը» և «Առաջադիմական» ձախ կենտրոնամետ կուսակցությունը[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, երեք երեխաների մայր։
Ամուսինը՝ փաստաբան Այգար Սիլինշ (Aigars Siliņš)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evika Siliņa | Ministru kabinets
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.diepresse.com/16435931/evika-silina-fuehrt-lettlands-neue-regierungskoalition
- ↑ https://www.president.gov.ua/documents/5762024-51873
- ↑ 4,0 4,1 4,2 «Evika Siliņa» (լատվիերեն). Jaunā Vienotība. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Evika Siliņa» (լատվիերեն). Labklājības ministrija. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Сизов, Юрий (2023 թ․ օգոստոսի 24). «Президент Латвии поручил формирование правительства Эвике Силине». Российская газета. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Evika Siliņa» (լատվիերեն). Vienotība. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Антоненко, Оксана (2023 թ․ սեպտեմբերի 15). «В Латвии утверждено новое правительство. Без националистов и с либералами». Русская служба Би-би-си. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվիկա Սիլինյա» հոդվածին։ |
|