Գունթար Անտոմս
Գունթար Անտոմս | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | միջազգային վարպետ[1] |
Ներկայիս վարկանիշ | 2315 |
ՖԻԴԵ համար | 11601469 |
365chess | Guntars_Antoms |
Chesstempo համար | 9144 |
ICCF համար | 9144 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2004[2] |
Գունթար Անտոմս (լատիշ․՝ Guntars Antoms, հուլիսի 24, 1960, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի իրավաբան և շախմատիստ, միջազգային վարպետ (2001), Լատվիայի 2001 թվականի շախմատի առաջնության չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունթար Անտոմսի առաջին հաջողությունը շախմատում եղել է 14 տարեկանում, երբ Լատվիայի դպրոցականների առաջնությունում նա գրավել է 4-րդ տեղը։ Երեք տարի անց Էդվինա Չենգիսի հետ կիսել է առաջին տեղը Լատվիայի երիտասարդական առաջնությունում։ Գունթար Անտոմսը բազմիցս մասնակցել է Լատվիայի շախմատի առաջնության եզրափակիչներին, 2001 թվականին նա դարձել է չեմպիոն չեմպիոն՝ իրենից հետ թողնելով գրոսմայստերներ Վիեստուրաս Մեյերսին, Արթուրաս Նեյկշանային, Յանիս Կլովանասին, Զիգուրդ Լանկասին և Իլմարս Ստարոստիցին[3]։ Նույն թվականին նա նվաճել է նաև ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչումը։ Ներկայացրել է Լատվիայի հավաքականը շախմատի 2004 թվականի օլիմպիադայում, խաղացել է երկրորդ պահեստային խաղատախտակի վրա[4], իսկ 2001 թվականի Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում՝ չորրորդ խաղատախտակի վրա։
Գունթար Անտոմսը եղել է Լատվիայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ ու խորհրդի անդամ[5]։
Իրավաբանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունթար Անտոմսը 1978 թվականին ավարտել է Ռիգայի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1983 թվականին՝ Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1984 թվականից եղել է Ռիգայի Լենինգրադի շրջանային դատախազության քննիչ, 1985 թվականից՝ քննչական բաժնի դատախազ, իսկ 1988 թվականի փետրվարից մինչև 1988 թվականի հոկտեմբերը՝ առանձնապաես կարևոր գործերով քննիչ։ Դրանից հետո աշխատել է տարբեր իրավական պաշտոններում։ 1993 թվականի ապրիլի 12-ից փաստաբան է իր գրասենյակում։ Գունթար Անտոմսը Բալթյան միջազգային արբիտրաժային դատարանի նախագահության անդամ է, Լատվիայի քրեական իրավաբանների ասոցիացիայի անդամ[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ OlimpBase
- ↑ 13th European Team Chess Championship: Leon 2001
- ↑ 36th Chess Olympiad: Calvia 2004
- ↑ «Kontakti » LATVIJAS ŠAHA FEDERĀCIJA». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Guntars Antoms
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Карточка Гунтара Антомса на сайте chessgames.com
- Карточка Гунтара Антомса на сайте 365chess.com
- Карточка Гунтара Антомса на сайте chesstempo.com
- Личная карточка Гунтара Антомса на сайте OlimpBase.org (Шахматные олимпиады)
- Личная карточка Гунтара Антомса на сайте OlimpBase.org (Командные чемпионаты Европы)
|