Էվա Սեկեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվա Սեկեյ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ, մարզիչ և դեղագործ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 3, 1927(1927-04-03)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 29, 2020(2020-02-29)[1] (92 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարիա
Ակումբ՝Լոկոմոտիվ

Էվա Սեկեյ (հունգ.՝ Székely Éva; ապրիլի 3, 1927(1927-04-03), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - փետրվարի 29, 2020(2020-02-29)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի լողորդուհի[2], 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն,1956 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակի[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Սեկեյը ծնվել է 1927 թվականին Բուդապեշտում[3][5]։ Լողով սկսել է զբաղվել 1936 թվականից[6]։ Ներկայացել է «Լոկոմոտիվ» սպորտային կազմակերպության կազմում[5]։ 1941 թվականին հեռացրել են թիմից, որովհետև նա հրեա էր։ 1944 թվականին Հունգարիայում սկսվել է Հոլոքոստը։ Հետագայում գրել է, որ հայրը իրեն հազիվ է փրկել նացիստներից, ասելով, որ նա լողի չեմպիոն է[5][6]։ Սեկեյին ուղարկել են աշխատանքային գումարտակ։ Սակայն նա շուտով կարողացել է փախչել և փրկվել՝ ցատկելով մոտակայքում ընթացող տրամվայի վրա[6]։ Դրանից հետո իր 43 հոգանոց ընտանիքով թաքնվել է երկու սենյականոց բնակարանում։ Սեկեյը այդ ընթացքում պահպանել է իր մարզավիճակը՝ օրվա մեջ 100 անգամ բարձրանալով և իջնելով հինգհարկանի շենքի աստիճաններով[7]։ 43 մարդուց միայն 10-ին է հաջողվել ողջ մնալ[6]։ Սեկեյը ամուսնացել է օլիմպիական խաղերում ջրագնդակի եռակի չեմպիոն Դեժյո Դյարմատիի հետ։ Նրանց դուստր Անդրեա Դյարմատին նույնպես լողորդուհի է դարձել և նվաճել օլիմպիական մրցանակներ[6]։

Սեկեյը մասնկացել է 1948 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[3][5]։ 1952 թվականին Հելսինկիում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն[3][4]։ 1956 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Իր կարիերայի ընթացքում սահմանել է 101 տարածքային, 10 համաշխարհային ռեկորդներ և նվաճել 68 ազգային տիտղոսներ[4]։ 1957 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Հաջորդ տարում վերադարձել է Բուդապեշտ[7]։

Սպորտային կարիերայի ավարտից հետո դարձել է դեղագործ և մարզիչ։ Նրա աշակերտների թվում էր նաև դուստրը։ 1976 թվականին նրա անունը գրվել է Լողի համաշխարհային փառքի սրահում[4]։

Հրապարակել է երեք ինքնակենսագրական գիրք։

Մահացել է 2020 թվականին Բուդապեշտում[5][6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 'Sírni csak a győztesnek szabad!, 1981
  • Jöttem, láttam… Vesztettem?, 1986
  • Megúsztam, 1989

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gyász: elhunyt Székely Éva, a Nemzet Sportolója (Hungarian) (հունգ.) // Nemzeti Sport Online — 2020. — ISSN 1418-1630
  2. Bull, Andy (2020 թ․ մարտի 3). «Holocaust survivor to Olympic gold: the remarkable life of Eva Szekely». The Guardian. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Éva Székely» (անգլերեն). SportsReference. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «EVA SZEKELY (HUN)» (անգլերեն). International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Марьяновская М. (11.03.2020). «Пережившая Холокост олимпийская чемпионка скончалась в возрасте 92 лет» (ռուսերեն). Stmegi.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bull, Andy (2020 թ․ մարտի 3). «Holocaust survivor to Olympic gold: the remarkable life of Eva Szekely». The Guardian. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  7. 7,0 7,1 Jacov Sobovitz. «Eva Szekely» (անգլերեն). Jewish Women's Archive. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Սեկեյ» հոդվածին։