Jump to content

Էսփերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսփերանս
Տեսակքաղաք
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա[1] և Shire of Esperance?
ԲԾՄ11 մետր
Մակերես2,4 կմ²[2]
Քարտեզ
Քարտեզ

Էսփերանս, քաղաք Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Նույնանուն շրջանի կենտրոնը։ Ըստ 2006 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 9536 մարդ է[3]։

Էսփերանսը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի հարավում՝ Հնդկական օվկիանոսի ափին։

Էսպերանսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 46.9
(116.4)
46.7
(116.1)
44.0
(111.2)
40.1
(104.2)
34.5
(94.1)
27.7
(81.9)
27.6
(81.7)
32.1
(89.8)
34.9
(94.8)
40.9
(105.6)
42.7
(108.9)
45.3
(113.5)
46.9
(116.4)
Միջին բարձր °C (°F) 26.2
(79.2)
26.0
(78.8)
25.1
(77.2)
23.4
(74.1)
20.7
(69.3)
18.3
(64.9)
17.4
(63.3)
18.2
(64.8)
19.5
(67.1)
21.4
(70.5)
23.3
(73.9)
24.6
(76.3)
22.0
(71.6)
Միջին ցածր °C (°F) 15.9
(60.6)
16.4
(61.5)
15.3
(59.5)
13.5
(56.3)
11.2
(52.2)
9.3
(48.7)
8.5
(47.3)
8.8
(47.8)
9.6
(49.3)
11.1
(52)
12.9
(55.2)
14.5
(58.1)
12.2
(54)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.3
(46.9)
8.0
(46.4)
7.4
(45.3)
5.5
(41.9)
2.9
(37.2)
2.2
(36)
1.4
(34.5)
2.5
(36.5)
2.7
(36.9)
3.6
(38.5)
4.9
(40.8)
6.6
(43.9)
1.4
(34.5)
Տեղումներ մմ (դյույմ) 34.1
(1.343)
25.3
(0.996)
34.0
(1.339)
39.5
(1.555)
63.1
(2.484)
72.8
(2.866)
91.5
(3.602)
86.3
(3.398)
66.6
(2.622)
43.5
(1.713)
34.5
(1.358)
22.0
(0.866)
615.2
(24.22)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2mm) 6.4 5.9 8.9 9.6 13.0 15.5 16.4 15.9 14.3 10.8 9.2 7.0 132.9
Միջին օրական արևային ժամ 10.5 10.2 8.9 6.3 6.1 6.2 5.7 5.8 7.5 9.5 10.3 10.5 8.13
աղբյուր: {{{աղբյուր 1}}}
Փինք Լեյք լիճը մայրամուտին

Առաջին մարդիկ՝ ավստրալիացի աբորիգենները, այս վայրերում հայտնվել են 20 000 տարի առաջ։ Դա եղել է նունգար ցեղը[4]։

Եվրոպացիները ժամանակակից Էսփերանսի շրջան են այցելել 1627 թվականին, երբ այստեղ է լողացել հոլանդական արշավախումբը՝ Gulde Zeepaard նավով։ Առաջինը ափ են իջել ֆրանսիացի նավաստիները, որոնք փոթորիկից փրկվելու վայր էին փնտրում։ Նրանք ափին են մոտեցել 2 նավով՝ L'Esperance («Հույս») և Recherche («Որոնում»)։ Դա տեղի է ունեցել 1792 թվականին։ Նավի անունով էլ ֆրանսիացիները անվանել են տեղանքը՝ «Էսփերանս»[4]։ Ոչ հեռու գտնվող արշիպելագն էլ ստացել է մյուս նավի անունը։

1802 թվականին Ավստրալիայի հարավային ափի երկայնքով առագաստանավով այս տեղանքով է անցել Մեթյու Ֆլիդենսը իր թիմով․ նրանք այցելել են նաև այս վայրերը[4][5]։

19-րդ դարի ընթացքում ժամանակակից Էսփերանսայի շրջանը որպես բազա է ծառայել կետերի և փոկերի որսորդների համար, որոնք այստեղ են եկել ինչպես Վան Դիմենի Երկրից, այնպես էլ Ամերիկայից և Ֆրանսիայից։ Որպես սննդի հիմնական աղբյուր է ծառայել ձուկը, ագեվազի և սագի միսը[4]։

1841 թվականին այստեղ է եղել Էդվարդ Ջոն Էյրը, որը Ադելաիդայից Օբլանի էր գնում[4]։

1863 թվականին այստեղ են հաստատվել Դեմպստեր եղբայրները[6], որոնցից մեկը՝ Էնդրյու Դեպստերը (անգլ.՝ Andrew Dempster), 1866 թվականին 100 000 ակր հողի սեփականության վկայական է ձևակերպել (մոտ 404,7 կմ²)[4]։

19-րդ դարի վերջին՝ Արևմտյան Ավստրալիայի տարածքում ոսկու հանքավայրերի հայտնաբերումից հետո (Կալգուրլի, Դանդասի և Կուլգարդի շրջաններում) Էսփերանսում կյանքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Էսփերանսը վերածվել է հետախույզների և արկածախնդիրների համար առաջնային կետի, որոնք ուղևորվում էին դեպի Գոլդֆիլդս շրջան («Ոսկե դաշտեր»)[4]։

1897 թվականին այստեղ արդեն գործում էին երկու թերթ, մեկ գարեջրի գործարան և չորս հյուրանոց։ Բայց բոլորին հյուրանոցները դեռ չէին հերիքում, և որոշ արկածախնդիրներ ստիպված էին գիշերել վրաններում կամ բաց երկնքի տակ՝ ծովափին։

Քաղաքային լողափ
Էսփերանս նավահանգիստ

Ապա այստեղ են եկել ֆերմերները և 1912 թվականին Էսփերանսի շուրջը արդեն եղել է 60 ֆերմերային տնտեսություն։ Սկսվել է բերրի Մալի շրջանի հիմնադրումը, սակայն 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին Մեծ ճգնաժամը քայքայել է ֆերմերային տնտեսությունների 75%-ը[4]։ Սկզբում քաղաքում տնտեսական կյանքի վերականգնումը դանդաղ էր ընթանում, բայց 1940-ականների վերջին պարզվել է, որ Էսփերանսից հյուսիս գտնվող հողերը թաքցնում են պղնձի, ցինկի և սուպերֆոսֆատների հանքավայրեր։ 1950-60-ական թվականներին միջոցներ են ձեռնարկվել Էսփերանսում մի ամբողջ գյուղատնտեսական շրջան ստեղծելու համար։ Ներկայումս քաղաքում բյուջեի համալրման հիմնական աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և ձկնորսությունը[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականի մարդահամարի՝ Էսփերանսում բնակվում է 9536 մարդ, որից 4626-ը՝ տղամարդ, իսկ 4910-ը՝ կին։ Աբորիգեն բնակիչները կազմում են 5,1% (483 մարդ)[3]։

Քաղաքը միացած է «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքին մինչև Կալգուրլ երկաթգծով։ Քաղաքում կա նաև նավահանգիստ[5] և Էսփերանս օդանավակայանը։

Նշանավոր բնիկներ և բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50491
  2. https://catalogue.data.wa.gov.au/dataset/localities/resource/55e1dae5-f9c4-418d-baf7-3b35c2d4533f
  3. 3,0 3,1 «2006 Census QuickStats : Esperance (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «History» (անգլերեն). Esperance. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «History and Development of the Port» (անգլերեն). Esperance Ports Sea and Land, Western Australia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Wendy Birman. «Dempster, Andrew (1843–1909)» (անգլերեն). Australian Dictionary of Biography. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Dates + News» (անգլերեն). Esperance Senior High School. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Main Page» (անգլերեն). Shire of Esperance. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսփերանս» հոդվածին։