Էսլամ Քազեմիեհ
Արտաքին տեսք
Էսլամ Քազեմիեհ | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | 1997 |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | գրող և ակտիվիստ |
Քաղաքացիություն | Իրան |
Ժանրեր | պատմվածք |
Կուսակցություն | Jonbesh? |
Eslam Kazemieh Վիքիպահեստում |
Էսլամ Քազեմիեհ (պարս.՝ اسلام کاظمیه, 1930, Թեհրան, Իրան - 1997), պարսիկ արձակագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թեհրանում։ Ապրել է Փարիզում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել է երկու գիրք։ «Դելբեխահ փողոցի պատմվածքները ժողովածուն»հրատարակվել է 1968 թվականին Թեհրանում։ Դելեբախ փողոցը փոքրիկ Իրանն է, որտեղ կատարվում են մեծ դեպքեր։ Մարդիկ բոլորն էլ իրարից վախենում են, և ամեն ինչ թղթից է ու փշրելի։ «Երջանկության քաղաքի պատմությունները» նրա երկրորդ գիրքն է։ Իրադարձությունները տեղի են ունենում իրանական միջավայրում, զուռխանեում և սրճարաններում։ Գահ է բարձրանում Ռեզա Շահը և երկրում բռնատիրություն հաստատում։ Այնուհետև գալիս է նրա մայրամուտը, նա գահընկեց է արվում և աքսորվում Աֆրիկա[1]։
Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարսանյաց հանդես։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 94-103։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 93։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսլամ Քազեմիեհ» հոդվածին։ |
|