Էսթեր Չապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Չապա
իսպ.՝ Esther Chapa
Ծնվել էհոկտեմբերի 22, 1904(1904-10-22)
ԾննդավայրՏամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էդեկտեմբերի 14, 1970(1970-12-14) (66 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունգրող, արհմիութենական գործիչ, վիրաբույժ և սուֆրաժիստ
ԱշխատավայրՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան

Էսթեր Չապա Տիերինա (իսպ.՝ Esther Chapa Tijerina, հոկտեմբերի 22, 1904(1904-10-22), Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 14, 1970(1970-12-14), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի վիրաբույժ, մանկավարժ, գրող, արհմիութենական գործիչ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, կանանց և երեխաների իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Բժշկական պրակտիկայի ընթացքում մասնագիտացել է կլինիկական վերլուծության և մանրէաբանության բնագավառում և այդ թեմատիկան դասավանդել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Չապան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին Տամաուլիպասում, Վիրխինիա Տիջերինայի և Քվիրինո Չապայի ընտանիքում։ Ունեցել է չորս եղբայրներ և քույրեր[1]։

Չապան մանրէաբանություն է դասավանդել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում[2]։ Եղել է Ազգային բուժքույրական դպրոցի նախագահ և վիրաբույժների և ծառայությունների բնագավառի աշխատողների արհմիությունների համահիմնադիր[3]։

Չապան եղել է մեքսիկական ֆեմինիստական շարժման առաջամարտիկների շարքում և ղեկավարել է սուֆրաժիստ կանանց շարժումը։ 1932 թվականին ակտիվորեն պաշտպանել է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հղիության արհեստական ընդհատման իրավունքը, քվեարկելու և հասարակության ակտիվ անդամ լինելու հնարավորությունները։ Բացի այդ, Չապան զբաղվել է կին բանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցերով[4] և հանդիսացել է Իսպանացի երեխաների աջակցության կոմիտեի տնօրենը (Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստական դարձածների)[5]։

Որպես մարքսիստ և Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ` Կոմինտերնի կողմից հռչակված Ժողովրդական ճակատի քաղաքականության շրջանակներում, Էսթեր Չապան, բժիշկ Մաթիլդա Ռոդրիգես Կաբոյի և մյուս համախոհների հետ համատեղ 1935 թվականին հիմնադրել են Կանանց իրավունքների պաշտպանության միասնական ճակատը (FUPDM)[6], որը կոչված է եղել միավորելու կոմունիստ կանանց և ժողովրդական հեղափոխական կուսակցության կողմնակիցներին։

Բժիշկներ Չապան և Կաբոն ծանոթացել են բժշկական դպրոցում սովորելիս և բարեփոխումներ են իրականացրել,որոնք ուղղված են եղել բանտարկյալներին օգնելու, մարմնավաճառության խնդիրները լուծելուն, կանանց և երեխաների բարեկեցությանը, ինչպես նաև կրթության և սոցիալական ծրագրերի համար բյուջետային միջոցներ հատկացմանը։ 1958 թվականին կանանց միասնական ճակատը վերջապես հաղթել է կանանց հավասար իրավունքներ սահմանման գործում[6], Չապան դարձել է միջազգային խորհրդատու և հաճախ է այցելել ՉԺՀ՝ դառնալով Չինաստանի ժողովրդի հետ բարեկամության մեքսիկական ընկերության և Չինաստանի ժողովրդի բարեկամների ընկերության անդամ[7]։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • El derecho de voto para la mujer. Frente Único Pro Derechos de la Mujer. 1936.
  • Las mujeres mexicanas (with Miguel Alemán) (1945)
  • La mujer en la política en el próximo sexenio (1946)
  • El problema de la penitenciaría del Distrito Federal (1947)
  • Apuntes de prácticas de microbiología (with Pedro Pérez Grovas) (1941)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Castañeda López, Gabriela, and Ana Cecilia Rodríguez De Romo Esther Chapa Tijerina, 1904—1970(անգլ.) // Medigraphic. — 2010. — Т. 13. — № 1. — С. 34-35.
  2. Soto, Shirlene A. The Mexican Woman: A Study Of Her Participation in the Revolution, 1910—1940. — The University of New Mexico, Ann Arbor, 1977, ProQuest Dissertations & Theses Global. — С. 136.
  3. Cecilia, Rodríguez de Romo Ana, et al. Protagonistas de la medicina científica mexicana, 1800—2006. — Universidad Nacional Autónoma de México, Facultad de Medicina, 2008.
  4. Cervantes, Erika (2005 թ․ նոյեմբերի 10). «Esther Chapa fue promotora incansable del voto femenin». Cimac Noticias (իսպաներեն).
  5. Tuñon, Julia Mujeres en México: Recordando una Historia. — Conaculta, 1987.
  6. 6,0 6,1 Macías, Anna Against all odds: the feminist movement in Mexico to 1940. — Greenwood Press, 1982.
  7. Soto, Shirlene Emergence of the Modern Mexican Woman. — Arden Press, 1990.