Ծնվել է գերմանականԿոնստանց քաղաքում[5]։ Ուսանել է Լայպցիգում[7], ամուսնացել այդ քաղաքի առաջին տպագրիչի՝ Վալենտին Բապստի դստեր հետ[8], շարունակել աներոջ գործը[9], ընդարձակել նրա տպագրատունը, բացել դրան կից գրախանութ։ 1559 թվականին դա ամենամեծ տպագրատունն էր Գերմանիայի արևելյան մասում[8]։ Էռնստն ընկել է ծանր պարտքերի տակ, մեղադրվել կալվինականության մեջ և հարկադրված է եղել 1576 թվականին լքել Լայպցիգը[6][7]։ 1579 թվականից նա ապրել է Նոյշտադում[6], իսկ լայպցիգյան տպագրատան ու գրախանութի գործերը վարել են նրա որդիները՝ Գոթարդը, Ֆիլիպը, Վալենտինը[6]։ Նրա Ժառանգորդների հայդելբերգյան տպագրատունն է առաջինը տպագրել Յոհաննես ԿեպլերիAstronomia Nova («Նոր աստղագիտություն») աշխատությունը[10]։
Էռնստ Ֆյոգլինի նշանակալի հրատարակություններից է պրոտեստանտ]]ական Corpus doctrinae-ն, որը նա լույս է ընծայել Corpus doctrinae christianae խորագրի ներքո[11]։
↑ 5,05,1Geschichte der heimlichen Calvinisten in Leipzig. 1574 bis 1593, Neujahrsblätter der Bibliothek und des Archivs der Stadt Leipzig, Volume 1, C.L. Hirschfeld., 1905, pp. 6-11 (Google e-books)