Էռնեստ Չարլզ Ջոնս
| Էռնեստ Չարլզ Ջոնս Ernest Charles Jones | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունվարի 25, 1819[1][2] |
| Ծննդավայր | Բեռլին, Seedorf, Segeberg District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա կամ Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
| Մահացել է | հունվարի 26, 1869[1][2] (50 տարեկան) |
| Մահվան վայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բանաստեղծ, բանաստեղծ-փաստաբան, գրող և արհմիութենական գործիչ |
| Երեխաներ | Llewellyn Atherley-Jones? |
Էռնեստ Չարլզ Ջոնս, (Ernest Charles Jones, հունվարի 25, 1819[1][2], Բեռլին, Seedorf, Segeberg District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա և Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - հունվարի 26, 1869[1][2], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական և միջազգային բանվորական շարժման գործիչ, հրապարակախոս, գրող։ Ծագումով ազնվական։
1846 թվականի սկզբին հարել է չարտիստական շարժմանը, դարձել է նրա ձախ՝ հեղափոխական թևի առաջնորդներից։ Կ․ Մարքսի բնորոշմամբ Ջոնսը եղել է «չարտիզմի առավել օժտված, հետևողական և եռանդուն ներկայացուցիչը»։ Ակտիվորեն մասնակցել է Կոմունիստների միության գործունեությանը։ Ջոնսի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա մտերմությունը Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի հետ։ 1850-ական թթ․ Ջոնսը պայքարել է չարտիզմի վերածնման (սոցիալիստական հիմքի վրա) համար։ Իր հրատարակած պարբերականներում «Նոութս թու դը փիփլ» («Notes to the People», 1851—1852), «Փիփլզ փեյփըր» («Peopel’s Paper», 1852—1858) պրոպագանդել է գիտական կոմունիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի, բանվորների քաղ․ և տնտ․ պայքարը զուգակցելու գաղափարները։ Հանդես է եկել Հնդկաստանում, Իռլանդիայում և այլուր անգլ․ գաղութային տիրապետության դեմ։ Մասնակցել է 1-ին Ինտերնացիոնալի գործունեությանը։
40-ական թթ․ գրել է «Չարտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, «Թագավորի խոստովանությունը», «Վեպ ժողովրդի մասին» վեպերը, «Նոր աշխարհ» պոեմը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Չարլզ Ջոնս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 521)։ |
