Էպ Մյաե
| Էպ Մյաե էստ․՝ Epp Mäe | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 2, 1992[1] (34 տարեկան) |
| Ծննդավայր | Ռակվեռե, Էստոնիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Audentes Sports Gymnasium[1] |
| Մասնագիտություն | ըմբիշ, ձյուդոիստ և rikishi |
| Ծնողներ | հայր՝ Riho Mäe?[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էպ Մյաե (էստ․՝ Epp Mäe, ապրիլի 2, 1992[1], Ռակվեռե, Էստոնիա[1]), էստոնացի կին մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, 2019 թվականի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Էպ Մյաեն մինչև 75 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նույն թվականին մասնակցել է Բաքվի 1-ին Եվրոպական խաղերին։
Բրազիլիայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում նա հանդես է եկել մինչև 75 կգ քաշային կարգում և առաջին մենամարտում պարտվել է չինացի մարզուհի Չժան Ֆենգլյուին։
2017 թվականին Սերբիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և մինչև 75 կգ քաշային կարգում դարձել բրոնզե մեդալակիր։
2019 թվականի հունիսին Մինսկում մասնակցել է երկրորդ Եվրոպական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ։
2019 թվականին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 76 կգ քաշային կարգում Մյաեն նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն հաջողությունը նա կրկնել է այդ թվականին տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ։
2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էստոնացի մարզուհին մինչև 76 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ և կարիերայում առաջին անգամ դարձել մայրցամաքի չեմպիոն։
Աշխարհի 2021 թվականի առաջնությունում, որը տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, էստոնացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա պարտվել է ամերիկացի մարզուհի Ադլեն Գրեյին։
2022 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում էստոնացի մարզուհին նվաճել է արծաթե մեդալ[5], իսկ 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Բելգրադում, նվաճել է բրոնզ մեդալ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ https://www.eok.ee/organisatsioon/uudised/galerii-eok-teenetemargi-palvis-viis-silmapaistvat-sporditegelast
- ↑ Burke, Patrick (2021 թ․ հոկտեմբերի 6). «Adelaine Maria Gray wins sixth title at Wrestling World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2021 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Эпп Мяэ завоевала серебро на чемпионате Европы по борьбе». rus.err.ee. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Эпп Мяэ завоевала бронзу на ЧМ по борьбе». rus.err.ee. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպ Մյաե» հոդվածին։ |
|