Էնրիկե Մեկինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկե Մեկինգ
Պետություն(ներ) Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 23, 1952(1952-01-23) (72 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կռուս դու Սուլ, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2553
ՖԻԴԵ համար2100010
365chessHenrique_Mecking
Chesstempo համար134184
ICCF համար134184
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1968[2], Շախմատային օլիմպիադա 1974[2], Շախմատային օլիմպիադա 2002[2] և Շախմատային օլիմպիադա 2004[2]
 Henrique Mecking Վիքիպահեստում

Էնրիկե դա Կոշտա Մեկինգ (հայտնի է որպես որպես Մեկինյո, բրազ.-պորտ.՝ Henrique da Costa Mecking, հունվարի 23, 1952(1952-01-23), Սանտա Կռուս դու Սուլ, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի շախմատիստ, գրոսմայստեր (1972), համարվում է Բրազիլիայի բոլոր ժամանակների ուժեղագույն խաղացողներից մեկը։ Եղել է շախմատային հրաշամանուկ, նրան համեմատել են Բոբի Ֆիշերի հետ, թեև մինչև 1972 թվականը նա գրոսմայստերի կոչման չի արժանացել[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկինյոն 13 տարեկանում դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ 1970-ականներին համարվել է բրազիլացի ուժեղագույն շախմատիստներից մեկը, միջազգային գրոսմայստերի կոչման է արժանացել 1972 թվականին։ ՖԻԴԵ-ի ամենաբարձր վարկանիշն ունեցել է 1977 թվականին (2635), երրորդն աշխարհում՝ Անատոլի Կարպովից և Վիկտոր Կորչնոյից հետո[4][5]։

Շախմատիստն իր առաջին խոշոր հաջողությանը հասել է 1973 թվականին՝ Պետրոպոլիսի միջզոնալ մրցաշարում, որտեղ նա 12 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ 1973 թվականի Շախմատի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումներում զիջել է Անատոլի Կարպովին, իսկ 1976 թվականին՝ Լև Պոլուգաևսկուն։

Նրա շախմատային կարիերան ընդհատվել է ծանր հիվանդության (Միասթենիա գրավիս) պատճառով[6][7])։ Մեկինյոն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 1968, 1974, 2002 և 2004 թվականների շախմատային օլիմպիադաներին[8]։

Առողջական վիճակի բարելավման համար նա կաթոլիկություն է ընդունել[9]։

Ուշագրավ պարտիա[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Էնրիկե դա Կոշտա Մեկինգան միջզոնալ մրցաշարում հաղթել է լատվիացի շախմատիստ Այվարս Գիպսլիսին։

1.d4 Ձf6 2.c4 e6 3.Ձf3 Փb4+ 4.Փd2 Թe7 5.e3 Փxd2+ 6.Թxd2 c5 7.Փe2 b6 8.Ձc3 O-O 9.O-O Փb7 10.d5 exd5 11.cxd5 d6 12.Նad1 a6 13.a4 Ձbd7 14.Թc2 Նfe8 15.Նfe1 g6 16.e4 Նab8 17.Ձd2 Փc8 18.f4 Ձf8 19.Ձc4 b5 20.axb5 axb5 21.Ձa5 Փd7 22.Ձc6 Փxc6 23.dxc6 c4 24.Փf3 Ձe6 25.e5 dxe5 26.fxe5 b4 27.exf6 Թc5+ 28.Թf2 Թxf2+ 29.Աxf2 bxc3 30.bxc3 Աf8 31.Նd7 Նb5 32.Փg4 Նc5 33.Փxe6 fxe6 34.c7 1-0

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Como Jesus Cristo Salvou a Minha Vida (1992)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 251—252. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
  3. «Short leads in Bazna, Mecking and Portisch follow». 2008 թ․ մայիսի 31.
  4. FIDE Rating List – January 1977. OlimpBase.
  5. Henrique Mecking
  6. https://www1.folha.uol.com.br/fsp/esporte/fk1306200650.htm (in Portuguese)
  7. https://elpais.com/deportes/2018/07/16/la_bitacora_de_leontxo/1531757244_633395.html (in Spanish)
  8. «Men's Chess Olympiads: Henrique Mecking». OlimpBase. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  9. Trigo, Luciano (2004 թ․ հունվարի 12). «Mequinho, entre a religião e a sonho de voltar à elite mundial do xadrez». G1 (բրազիլական պորտուգալերեն). Globo. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկե Մեկինգ» հոդվածին։