Էննի Քեննի
Էննի Քեննի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1879[1] |
Ծննդավայր | Springhead, Saddleworth, Oldham, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | հուլիսի 9, 1953[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լեթչուերթ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | James Taylor?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն[5] |
![]() |
Էննի Քեննի (անգլ.՝ Ann «Annie» Kenney, սեպտեմբերի 13, 1879[1], Springhead, Saddleworth, Oldham, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2] - հուլիսի 9, 1953[1], Լեթչուերթ), անգլիացի սուֆրաժիստ, բանվոր դասակարգի ներկայացուցիչ, որը եղել է Կանանց հասարակական-քաղաքական միության առաջատար գործիչ։ Լոնդոնում Մինի Բալդոկի հետ հիմնել է միության առաջին մասնաճյուղը[6]։ Քեննին 1905 թվականին գրավեց մամուլի և հասարակության ուշադրությունը, երբ Քրիստաբել Պանկհյորստի հետ մի քանի օր բանտարկվեցին կանանց ընտրության իրավունքի հարցերով Մանչեստրում Լիբերալ կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ սըր Էդուարդ Գրեյի ելույթն ընդհատելու, հարձակման և օբստրուկցիայի համար։ Միջադեպը Մեծ Բրիտանիայում առաջ բերեց կանանց ընտրական իրավունքի և այն բանից հետո, երբ նրան Քրիստաբել Պանկհյորստի հետ բանտ նետեցին 3 օրով, նա ուշադրություն հրավիրեց կանանց ընտրության իրավունքի հարցին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էննի Քեննին ծնվել է Հյուսիսարևմտյան Անգլիայի Սփրինգհեդ արվարձանում, բանվորի ընտանքիում։ Եղել է Հորացիո Նոլսոն Քեննիի (1849-1912) և Աննի Վուդի (1852-1905) ընտանիքի չորրորդ (12 երեխաներից) դուստրը։ 10 տարեկան հասակից շուրջ 15 տարի աշխատել է (երբեմն մինչև 12 ժամ) բամբակագործվածքային ֆաբրիկայում։ Ռոբերտ Բլետչֆորդի «Կլարիոն» սոցիալիստական հրատարակչության ազդեցության ներքո մասնակցել է արհմիութենական շարժմանը և զբաղվել ինքնակրթությամբ։ Դրա շնորհիվ նա ընդգրկվել է սուֆրաժիստական շարժման մեջ, որի շարքերում սերտ բարեկամություն է հաստատել մի քանի հայտնի ակտիվիստների հետ։ Մեկ այլ գործող ֆեմինիստի՝ Մինի Բոլդոկի հետ հանդես եկավ որպես Լոնդոնի Կանանց հասարակական-քաղաքական միության համահիմնադիր[6]։
Քեննին հանրության ուշադրությանն արժանացավ 1905 թվականին, երբ նրան Քրիստաբել Պանկհյորստի հետ (Ռոբերտ և Էմմելին Պանկհյորստների դուստրը, երեք Պանկհյորստ քույրերից մեկը, Ադելինի և Սիլվիա Էստելլայի հետ մեկտեղ) մի քանի օրով բանտարկեցին այն բանի համար, որ նրանք ընդհատեցին արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյին և նրա տեղակալ Ուինսթոն Չերչիլին Մանչեստրում կազմակերպված պահպանողականների հանրահավաքի ժամանակ։ Նրանք հարց ուղղեցին քաղաքական գործիչներին կանանց քվեարկության իրավունքի մասին. «Երբ է Լիբերալ կուսակցությունը թույլատրելու, որ կանայք քվեարկեն», և համապատասխան բանավեճ սկսվեց։ Ենթադրվում է, որ միջադեպը սկիզբ դրեց Մեծ Բրիտանիայում կանանց ընտրական իրավունքների համար պայքարի նոր փուլին։
Քեննին բազմիցս ոստիկանություն ընկավ, նրան 13 անգամ բանտ նստեցրին, որտեղ էլ հացադուլներ կազմակերպեց։ 1912-1914 թվականներին ղեկավարել է կանանց իրավունքների համար բողոքի ցույցերը։ Սակայն, երբ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ կապված հայրենասիրության ալիքի վրա սուֆրաժիստական ակցիաները դադարեցվեցին, նա անհետացավ քաղաքական ասպարեզից, իսկ պատերազմից հետո կանայք քվեարկության իրավունք ստացան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էննին սուֆրաժիստական շարժան շարքում ունեցել է մտերիմ ընկերուհիներ։ Նա անկողինը կիսում էր Մարի Բլեթուայթի, Կլարա Կոդդի և Ադելա Պանկհյորսի հետ։ Նա Քրիստաբել Պանկհյորստի հետ հանգստանալու է մեկնել Սաակ, բայց պարզ չէ, արդյոք նրանց միջև ֆիզիկական հարաբերություն երբևէ եղել է, թե՝ ոչ[7]։ Իր օրագրում Մարի Բլեթուայթը նշում է Քեննիի բազմաթիվ զուգընկերուհիների մասին, երբ Քեննին նրա տանն էր մնում։ Որպես պատճառ նշվում է Բլեթուայթի խանդը[8]։ Բլեթուայթը Էննին երես էր տալիս։ Նա հաճախ էր այցելում սուֆրաժիստներ Eagle House հանգրվան, և, ի տարբերություն մյուսների, նա այնտեղ չորս ծառ է տնկել[7]։
Քեննին ամուսնացել է Ջեյմս Թեյլորի (1893–1977) հետ և հաստատվել Լեչուրթում։ Հերթֆորդշիրում 30 տարեկանից բարձր կանայք ընտրելու իրավունք ստացան 1918 թվականին։ Էննիի և Ջեյմսի որդին՝ Ուորվիք Քեննի Թեյլորը, ծնվել է 1921 թվականին։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էննի Քեննին մահացել է շաքարախտից, 1953 թվականի հուլիսի 9-ին Լիստեր հիվանդանոցում։ Թաղվել է ռոզենկրեյցերական ծիսակարգի համաձայն[9]։
Հետմահու ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Օլդհամ խորհուրդը Էննի Քեննիի պատվին Lees Brook Mill-ում, որտեղ Էննին 1892 թվականին սկսել էր աշխատել, կապույտ հուշատախտակ փակցրեց[10]։ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Օլդհամի նախկին քաղաքապետարանի մոտ կանգնեցվեց նրա արձանը[11]։
Էննի Քեննի անունն ու պատկերը (58 սուֆրաժիստուհիների հետ միասին) փորագրված է 2018 թվականին Լոնդոնի Պառլամենտական հրապարակում տեղադրված Միլիսենտ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[12]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Drinkwater Carol (2015)։ My Story: Suffragette։ Scholastic։ ISBN 978-1-407-15652-1
- Kenney Annie (1924)։ Memories of a Militant։ E. Arnold & Company։ ISBN 978-9-333-49205-8
- Marlow Joyce (2013)։ Suffragettes: The Fight for Votes for Women։ Virago։ ISBN 978-0-349-00775-5
- Meeres Frank (2013)։ Suffragettes: How Britain’s Women Fought & Died for the Right to Vote։ Amberley Publishing։ ISBN 978-1-445-60007-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ http://openplaques.org/organisations/bristol_council
- ↑ https://archiveshub.jisc.ac.uk/search/archives/8812a581-d085-33b5-b9b4-bca62257967a
- ↑ Crawford E. The Women's Suffrage Movement: A Reference Guide, 1866-1928
- ↑ 6,0 6,1 Jackson Sarah (հոկտեմբերի 12, 2015)։ «The suffragettes weren’t just white, middle-class women throwing stones»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ 7,0 7,1 Martin Pugh (դեկտեմբերի 31, 2013)։ The Pankhursts: The History of One Radical Family։ Random House։ էջեր 209–213։ ISBN 978-1-4481-6268-0
- ↑ Thorpe Vanessa, Marsh Alec (2000-06-11)։ «Diary reveals lesbian love trysts of suffragette leaders»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2017-10-27
- ↑ «Guide to the Kenney Papers - Collection of the University of East Anglia»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-11-ին։ Վերցված է 2019-03-17
- ↑ «oldham.gov.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2019-03-17
- ↑ «Emotions run high as 'beautiful' Annie Kenney statue is unveiled»։ Oldham Chroncile։ դեկտեմբերի 14, 2018։ Վերցված է դեկտեմբերի 14, 2018
- ↑ «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth»։ iNews։ Վերցված է 2018-04-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Kenney Papers Archived 2019-04-15 at the Wayback Machine. (University of East Anglia)
- Suffragette Stories (University of East Anglia)
- Suffragette photographs
- Manchester Guardian reports the 1905 court case
- Maddy Searle. Annie Kenney: Manchester’s forgotten suffragette who was arrested 13 times
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էննի Քեննի կատեգորիայում։ |