Էննի Բրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էննի Բրեմեր
Ծնվել էմայիսի 21, 1868(1868-05-21)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1923(1923-10-26)[2] (55 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՍան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Commons-logo.svg Anne Bremer Վիքիպահեստում

Էննի Բրեմեր (անգլ.՝ Anne Milly Bremer, մայիսի 21, 1868(1868-05-21), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 26, 1923(1923-10-26)[2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիզմմի ներկայացուցիչ, գրել է նաև բանաստեղծություններ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1868 թվականի մայիսի 21-ին Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիայի նահանգ, միջին դասի գերմանա-հրեական փախստականներ՝ Ջոզեֆ և Միննա Բրեմերների ընտանիքում։ 1880-1881 թվականներին ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայով։ Նրանք Դուբլինում այցելել են Ալբերտ Բենդերին՝ Էննիի զարմիկին, ով ապրում էր իր քեռու՝ Ուիլյամ Բրեմերի հետ (անգլ.՝ William Bremer):

Արվեստ ուսումնասիրել է Էմիլ Կարլսենի հետ San Francisco Art Students League դպրոցում և Արթուր Մեթյուսի California School of Design և Mark Hopkins Institute of Art-ում՝ 1898 թվականին ստանալով համապատասխան սերտիֆիկատ ուսման վերաբերյալ։ Բրեմեռն այդ ժամանակ հանդիսանում էր Սան Ֆրանցիսկոյի կին-նկարիչների Sketch Club կազմակերպության անդամ և հանդիսացել է նրա նախագահը մինչև 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժը։ 1916 թվականին նա ընտրվել է San Francisco Art Association-ի քարտուղար, որտեղ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում Կերպարվեստի պալատի ստեղծմանը։ 1921 թվականին հիվանդանալով լեյկեմիայով՝ Էննին դադարում է զբաղվել գեղանկարչությամբ և սկսում է գրել բանաստեղծություններ։

Մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 26-ին Սան Ֆրանցիսկոյում։ Թաղված է Կոլմա քաղաքում (անգլ.՝ Colma), Կալիֆորնիայի նահանգ, Home of Peace Cemetery and Emanu-El Mausoleum գերեզմանոցում[4]։

Նրա մահվանից հետո Ալբերտ Բենդեռը կատարեց մի շարք հիշատակային գործողություններ ի պատիվ իր զարմուհու՝ Էննի Բրեմեռի անվան մրցանակ ուսանող-նկարիչների համար, Էննի Բրեմեռի գրադարան San Francisco Art Institute-ում, քանդակ Mills College-ում[5]։ Նա նաև հովանավորել է սահմանափակ քանակությամբ բանաստեղծությունների գրքի՝ The Unspoken and Other Poems and Tributes to Anne Bremer (1927) հրատարակությունը։ Նրա ազդեցությամբ Բենդեռը դարձավ նկարիչների հովանավոր և գեղարվեստի թանգարանների ստեղծող, մասնավորապես նա եղել է հիմնադիրը Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Բրեմեռի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի շատ թանգարաններում, մասնավորապես Կրոկեռ գեղարվեստի թանգարանում, Օկլենդի Կալիֆորնիայի թանգարանում, Սան Դիեգոյի Գեղարվեստի թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]