Էներգետիկների շենք (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էներգետիկների շենք
Էներգետիկների շենք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Ստեղծում1957
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՄոսկովյան փող. 31[1]
Ներկա վիճակկանգուն
ՀՀ ՊՄԱՀ1.6/45
 Moskovyan Street 31 (Yerevan) Վիքիպահեստում

Էներգետիկների շենք, բնակելի շենք, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան փողոցում։ Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Գտնվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի հետնամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքի տեղում 1900-ական թվականներին եղել են 1-2 հարկանի խրճիթներ։ 1950-ական թվականներին շենքը կառուցվել է Գյումուշ ՀԷԿ-ի աշխատակիցների համար։ Այն հայտնի է դարձել «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումից հետո[3]։

Շենքն ունի 13 մուտք, կառուցվել է փուլ առ փուլ. առաջին մասը` 5 մուտքերով, շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Ունի վեց հարկ։

Էներգետիկներից բացի շենքում բնակվել են նաև զինվորականներ, այդ թվում գեներալ Հայկ Մարտիրոսյանը։ Հայտնի բնակիչներից են եղել Թաթուլ Ալթունյանը, Ջոն Կիրակոսյանը, ատոմակայանի գլխավոր ինժեներ Արշալույս Մելիքսեթյանը, Էմիլ Գաբրիելյանը։

Շենքի դիմաց գործում է «Կոզիրյոկ» («Հռիփսիմե») սրճարանը, դիմացի անկյունում գործել է «Լյուքս» վարսավիրանոցը։ Դալաններից մեկի վերևում գործել է մանկապարտեզ, շենքի տարածքում գործել և գործում են «Հեքիաթ» մանկական սրճարանը, «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթը, Ջորջ Բայրոնի անվան գրադարանը և այլն[3]։

«Տղամարդիկ ֆիլմի» նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ արձանախումբ

«Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումների համար Էդմոնդ Քյոսայանն ընտրել է քաղաքի կենտրոնում գտնվող, մեծ պատշգամբներներով Մոսկովյան 31 շենք[4]։ Շենքի գտնվելու վայրը հարմար էր նաև այն առումով, որ ֆիլմի հերոսները տաքսու վարորդներ էին ու հարևանությամբ տաքսիների հայտնի կանգառ կար։ Շենքը նկարահանվել է միայն դրսից՝ բոլոր բնակարանային տեսարանները նկարահանվել են կահավորած պավիլյոնում։ Բժիշկի տան համար գնվել է արաբական կահույք, որն օգտագործվել է նաև այլ ֆիլմերում։ Խմբակային տեսարաններին մասնակցել են շենքի բնակիչները[3]։

Տեսարանները նկարահանվել են երրորդ շքամուտքի բնակարաններից մեկի պատշգամբում, նույն շքամուտքում նկարվել են նաև Ֆրունզիկի՝ Քալաշյանների դռները շփոթելու և փախչելու կադրերը։ Պատշգամբից թռչելու կադրերը նկարվել են նախկին «Ջրերի խանութի» շենքի երկրորդ հարկի պատշգամբում։ Հատակին փռել են սպորտային մատեր, որոնց վրա «տղամարդիկ» պետք է «վայրէջք» կատարեին[3]։

Շենքի դիմաց գտնվող Սարյան պուրակի անկյունում է գտնվում Տղամարդիկ արձանախումբ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակներ շենքի պատին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/45