Էնգին Աքյուրեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Էնգին Աքյուրեք
թուրքերեն՝ Engin Akyürek
Ծնվել էհոկտեմբերի 12, 1981(1981-10-12) (41 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Անկարայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՈ՞րն է Ֆատմագիուլի հանցանքը, Kara Para Aşk (Black Money Love)?, Դեսպանի աղջիկը և Adım Farah?

Էնգին Աքյուրեք (թուրքերեն՝ Engin Akyürek, հոկտեմբերի 12, 1981(1981-10-12), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգին Աքյուրեքը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 12-ին Անկարայում։ Նրա հայրը եղել է կառավարության աշխատակից, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Ունի կրտսեր եղբայր[1]։ 2002 թվականին Աքյուրեքը ավարտել է Անկարայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2004 թվականին մասնակցել է «Թուրքիայի աստղերը» (թուրքերեն՝ Turkiye’nin Yildizlari) հեռուստամրցույթին[1]։ 2004- 2007 թվականներին նկարահանվել է «Օտարերկրացի փեսացուն» հեռուստասերիալում, որի ռեժիսորներն են եղել Յաղմուր Թայլանը և Դուրուլ Թայլանը։ 2006 թվականին նկարահանվել է Զեքի Դեմիրքուբուզի «Ճակատագիր» ֆիլմում։ Դրանից հետո մարմնավորել է մի քանի դերեր ինչպես կինոյում, այնպել էլ հեռուստասերիալներում։ 2010- 2012 թվականներին նկարահանվել է «Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը» հեռուստասերիալում, ոչը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերության եթերում[2]։ 2014 թվականին նկարահանվել է «Կեղտոտ փողեր և սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օմերի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է ATV հեռուստաընկերության եթերում։ «Դրամա ժանրի արտասահմանյան ֆիլմերի Սեուլի կինոփառատոնում» Օմերի դերի համար արժանացել է «տարվա լավագույն դերասան» մրցանակին։ 2015 թվականին նոմինացվել է Էմմի կինոմրցանակի՝ «լավագույն դերասան անվանակարգում»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ENGÝN AKYÜREK KÝMDÝR / 2 - Hürriyet»։ Kelebekgaleri.hurriyet.com.tr։ Վերցված է 2012-02-04 
  2. «Ay Yapim»։ Ayyapim.tv։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է 2017-07-12 
  3. «Engin Akyürek and Tuba Büyüküstün's new tv series: Kara Para Aşk»։ Վերցված է մարտի 30, 2014