Էյսթեյն Բաադսվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյսթեյն Բաադսվիք
Tubadsvik.jpg
Բնօրինակ անունØystein Baadsvik
Ծնվել էօգոստոսի 14, 1966(1966-08-14) (52 տարեկան)
Տրոնհեյմ, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդիրիժոր, դասական երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներտուբա

Էյսթեյն Բաադսվիք (նորվ.՝ Øystein Baadsvik, օգոստոսի 14, 1966(1966-08-14), Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի կոմպոզիտոր և դիրիժոր: Համարվում է աշխարհի միակ մենակատարը, ով ցուցադրում է համերգ, առանց նվագախմբի[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 14-ին Նորվեգիայում: Էյսթեյնը սկսել է զբաղվել տուբայով տասնհինգ տարեկան հասակում:

18 տարեկան հասակում նա հաղթում է Նորվեգիայի ազգային երաժշտական կատարողների մրցույթը: Ունեցել է նաև միջազգային երաժշտական հայտնիություն: 1991 թվականին հաղթել է Շվեյցարիայում կայացող Ժնևի միջազգային երաժշտական մրցույթում:

Ներկայումս Բաադսվիքը զբաղվում է սոլո և կամերային երաժշտական գործունեությամբ: Ոչ հաճախ հանդես է գալիս նվագախմբերում, որպես մենակատար արտիստ:

Նա առաջիններից է աշխարհում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի 40 ամենալավ կոմպոզիտորների շարքում: Նա նաև զբաղվում է երգահանությամբ՝ գրելով երաժշտություններ նվագախմբերի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]