Էմմա Քոուլֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Քոուլֆիլդ
Ծնվել էապրիլի 8, 1973(1973-04-08)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունThe American School In England? և La Jolla Country Day School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
myspace.com/emmacaulfield

Էմմա Քոուլֆիլդ (անգլ.՝ Emma Caulfield ապրիլի 8, 1973(1973-04-08)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Բաֆֆի-վամպիրներին կործանող» հեռուստասերիալում կատարած Անի Ջեքսոն դևի և «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալում՝ Սյուզան Քիթսի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Չեկերը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Նրա մայրը աշխատել է որպես պրոֆեսիոնալ երգչուհի[2]։ Միջնակարգ դպրոցում Էմման ուսումնասիրել է դրաման ու հաճախել La Jolla Playhouse և Old Globe Theatre տեղի թատրոնների լսումներին։ Հետո մեկնել է Անգլիայի՝ Լոնդոն քաղաքի Անգլիայի ամերիկյան դպրոց, որտեղ ամռան ընթացքում ուսումնասիրել է նաև դրաման։ Այնտեղ նրա տաղանդը ճանաչում է ստացել բեմի խաղընկերների կողմից[3]։

La Jolla Country ցերեկային դպրոցն ավարտելուց հետո հոգեբանությունն ուսումնասիրելու համար Չեկերը սովորել է Կալիֆոռնիայում գտնվող Սան Ֆրանցիսկոյի համալսարանում, սակայն շուտով թողել է ուսումը։ 1992 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նկատելի դերը Քոուլֆիլդը խաղացել է 1995 թվականին «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալում։ Մինչև 1996 թվականը նկարահանվել է երեսուն էպիզոդներում։ 1998 թվականին ռեժիսոր Ջոս Ուիդոնի «Բաֆֆի-վամպիրներին կործանող» հեռուստասերիալում Էմման կատարել է իր ամենահայտնի Անի Ջենքինս դերը։ Սկզբում նրա կերպարը հայտնվել է մի քանի էպիզոդներում, սակայն շուտով Ուիդոնը Քոուլֆիլդին ներառել է հիմնական դերասանական կազմում[3]։

2003 թվականին Էմմին «Մութը վրա է հասնում» ֆիլմում ստացել է գլխավոր դեր։ 2004 թվականին Մերեդիտ Փրեմինգերի դերով նկարահանվել է «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալի էպիզոդում, իսկ 2004 թվականին «Հաղթանակած կողմը» կատակերգական ֆիլմում Քոուլֆիլդը խաղացել է մեծամիտ դերասանուհու դերը։ Պատկերի սցենարիստները և ռեժիսորները եղել են դերասանուհի Քերի Բոումենի մոտ ընկերուհիները։ Տարբեր փառատոններում ցուցադրված ֆիլմում քամեո-դերերը խաղացել են «Բաֆֆի»-ի մի քանի դերասանուհիներ[3]։

Էմմա Քոուլֆիլդը ««Գալակտիկա» աստղային հածանավ» սերիալի համար փորձել է Վեցերորդի և Ստարբակի դերերը[5]։

Քոուլֆիլդը «Contropussy» վեբ-կոմիքսի համահեղինակն է[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 23-ին Քոուլֆիլդն ամուսնացել է Քորնելուս Գրոբելարի հետ[7]։ 2010 թվականի մայիսի 13-ին նա ապահարզան է տվել՝ պատճառաբանելով իրենց անհաշտ տարաձայնությունները։

Ներկայումս Էմման ամուսնացած է դերասան Մարկ Լեսլի Ֆորդի հետ։ 2016 թվականի մարտի 24-ին հայտնի է դարձել, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ Հուլիսի 10-ին զույգն ունեցել է դուստր՝ Նայթլի Լեյք Ֆորդը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2003 Մութը վրա է հասնում Քեյթլին Գրին
2004 Նվագախմբով բեռնատարը Էմմա Քոուլֆիլդ
2007 Դատարկություն Սառա Կարճամետրաժ ֆիլմ
2009 Ինչու՞ եմ ես դա անում Էմբեր
Թայմեր Ունա
2010 Սահմանափակում Վիկտորիա Պեյթոն
Ջնջում Ջենիֆեր Ռելիզ
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1994 Դատավոր Բյորք Բեթ Էպիզոդ
Պահվում է Բելի համար Նորս Էպիզոդ
Ուրացող Սինդի Մորան Էպիզոդ
1995 Գիտության հրաշալիքներ Ֆիբի Էպիզոդ
1995, 1997 Մետաքսե ցանցեր Քեյթ Դոններ 2 էպիզոդ
1995-1996 Բևեռլի-Հիլզ, 90210 Սյուզան Քիթս 30 էպիզոդ
1996-1997 Հոսպիտալ Լորեյն
1998 Դետեկտիվ Նեշ Բրիջես լրաբեր Էպիզոդ
1998-2003 Բաֆֆի-վամպիրներին կործանող Անյանկա 'Անյա' Ջենքինս 85 էպիզոդ
2004 Ես ուզում եմ ամուսնանալ Ռայան Բենքսի հետ Չարլի Նորթոն Հեռուստատեսային ֆիլմ
Խուզարկու Մոնկ Մերեդիտ Էպիզոդ
2007 Վալենտինա Քերոլ Էլլի Սիմփս Հեռուստատեսային ֆիլմ
2009 Մասնավոր պրակտիկա Լին Էպիզոդ
2010 - 2011 Հսկան Սաշա
2010 - 2011 Կյանքն անսպասելի է Էմմա Բրենդշոու Գլխավոր դեր[8]
2012, 2016 Մի անգամ հեքիաթում Կույր կախարդ 6 էպիզոդ
2016 Սուպերգրլ Կամերոն Չեյզ Էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռլի Հիլզի կինոփառատոն

  • 2007 թվական - «Կարճամետրաժ ֆիլմում լավագույն կանացի դեր»՝ «Դատարկություն»

«Ուղեկից» մրցանակ

  • 2003 թվական - անվանակարգ «Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր»՝ «Բաֆֆի-վամպիրներին կործանող»

«Սատուրն» մրցանակ

  • 2003 թվական - «Ժանրի դեմքը (կին)»՝ «Մութը վրա է հասնում» և «Բաֆֆի-վամպիրներին կործանող»

Սիդնեյի կինոփառատոն

  • 2007 թվական - «Գլխավոր դերում լավագույն դերասանուհի»՝ «Դատարկություն»

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135298067 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Emma Caulfield Biography (1973?-)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Emma Caulfield: Information from Answers.com
  4. «Emma Caulfield on TV.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  5. «WWK Show: A Tree Hill Baby and a Smallville Casualty; Plus Battlestar!». Eonline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Contropussy». Contropussy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «'Buffy' Star Emma Caulfield Files For Divorce». Huffingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. July 22, 2010 (2010 թ․ հուլիսի 22). «LIFE UNEXPECTED Exclusive: BUFFY THE VAMPIRE SLAYER Actress to Join Series». Give Me My Remote. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Քոուլֆիլդ» հոդվածին։