Էմիլ Դումերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Դումերգ
Émile Doumergue
Ծնվել է նոյեմբերի 25, 1844(1844-11-25)[1][2]
Նիմ
Մահացել է փետրվարի 14, 1937(1937-02-14)[1] (92 տարեկանում)
Մոնտոբան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանք Կալվինականություն
Մասնագիտություն եկեղեցական պատմաբան, աստվածաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Q20667737?
Ալմա մատեր Ժնևի համալսարան և Q20667737?
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[1]
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Honorary doctor of the University of Geneva

Էմիլ Դումերգ (ֆր.՝ Émile Doumergue, նոյեմբերի 25, 1844(1844-11-25)[1][2], Նիմ - փետրվարի 14, 1937(1937-02-14)[1], Մոնտոբան), ֆրանսիացի հետազոտող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Դումերգը ծնվել է 1844 թվականի նոյեմբերի 25-ին Նիմ քաղաքում։

1917 թվականին հրատարակել է «Հայաստանը, կոտորածները և Արևելյան հարցը» աշխատությունը, որտեղ, վերլուծելով երիտթուրքերի քաղաքականությունը, հանգել է այն եզրակացության, որ 1910 թվականի ապրիլից սկսած, երբ Կիլիկիայում կոտորվել են տասնյակ հազարավոր հայեր, Թուրքիայի կառավարող շրջանները գաղտնի մշակել են հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու ծրագրեր։ Ըստ Դումերգի տվյալների՝ այդ ծրագրերն իրագործելուց առաջ բանտերից ազատվել են 30 հազար հանցագործներ։

Խոսելով արևմտահայերի համընդհանուր տեղահանության օրենքի մասին՝ Դումերգն առաջիններից էր, որ տեղահանությունը որակել է իբրև հայ ժողովրդի ոչնչացման միջոց։ Հայ ժողովրդի ողբերգության մեջ Դումերգը մեղադրել է նաև մեծ տերություններին, որոնց թողտվությունն ու անտարբեր քաղաքականությունը նպաստել են ցեղասպանությանը։ Գրքում ընդգրկված են ցեղասպանության ականատեսների վկայությունները։

Էմիլ Դումերգը մահացել է 1937 թվականի փետրվարի 14-ին Մոնտոբանում, 92 տարեկան հասակում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L ՝ Armenia, Le massacres at n guestion (Forien), P., 1917.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonoreministère de la Culture.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedrich Wilhelm Bautz: Émile Doumergue. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 1372–1373.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png