Էմիլիյան Ստանև
Էմիլիյան Ստանև բուլղար․՝ Емилиян Станев | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուլղար․՝ Никола Стоянов Станев |
Ծնվել է | փետրվարի 28, 1907[1][2] |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | մարտի 15, 1979[3][4][2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[5] |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և պետական ծառայող |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q9393315? |
![]() |
Էմիլիյան Ստանև (բուլղար․՝ Емилиян Станев, իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլա Ստոյանով Ստանև, (փետրվարի 28, 1907[1][2], Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն - մարտի 15, 1979[3][4][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[5]), բուլղարացի գրող, Բուլղարիայի մշակույթի ազգային գործիչ (1966), Բուլղարիայի ազգային հերոս (1967), Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1965), Յորդան Յովկովայի անվան մրցանակակիր (1975)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլիյան Ստանևը ծնվել է Վելիկո Տիռնովոյում։ Սովորել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև Սոֆիայի «Ազատ համալսարանի» տնտեսագիտական ֆակուլտետում։ 1932-1944 թվականներին աշխատել է Սոֆիայի քաղաքային վարչությունում, 1945 թվականին եղել է Բուկովեց քաղաքի որսորդական վարչության պետ։ Գրել սկսել է 1933 թվականից։ 1944 թվականից եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1950-1956 թվականներին եղել է «Գրական ճակատ» շաբաթաթերթի գրական բաժնի պատասխանատուն[6]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խաբուսիկ ցոլքեր», 1938։
- «Վերջին կռիվ», 1942։
- «Խաղաղ մի երեկո», 1947։
- «Դեղձերի գող», 1948։
- «Երբ սառույցը հալչում է», 1950։
- «Իվան Կոնդարև», 1958, 1964։
- Избрани разкази и повести, София, 1965.
- Търновската царица, София, 1973.
- Крадецът на праскови, София, 1973.
- Вълкът, София, 1973.
- Скот Рейнолдс и непостижимото. София, 1973.
- Избранное (в рус. пер. М., 1970).
- Похититель персиков. Рассказы и повести, М., 1966.
- Чернушка, Повести, М., 1971 и др.
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիայի ազգային հերոս (1967)
- «Ոսկե աստղ» մեդալ
- Գեորգի Դիմիտրով շքանշան
- Դմիտրովյան մրցանակ «Իվան Կոնդարև» վեպի համար (1965)
- Բուլղարիայի մշակույթի ազգային գործիչ (1966)
- Յորդան Յովկովայի ազգային մրցանակ (1975)
- Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ, (1979)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жечев Т., Э. Станев, в кн.: Эстетика и литература, М., 1966.
- Марков Д., Болгарская литература наших дней, М., 1969.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.altcine.com/person.php?id=10666
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118642502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emiliyan Stanev Museum House in Veliko Tarnovo website Archived 2008-12-03 at the Wayback Machine.
|