Էմիլիա Կանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլիա Կանյա
Szegfi Mórné Kánya Emília.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1830(1830-11-10)
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 29, 1905(1905-12-29) (75 տարեկանում)
Մահվան վայրՌիեկա, Խորվաթիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ և գրող
ԱմուսինMór Szegfi?
Ծնողներհայր՝ Pál Kanya?
Emília Kánya Վիքիպահեստում

Էմիլիա Կանյա (հունգ.՝ Kánya Emília, նոյեմբերի 10, 1830(1830-11-10), Պեշտ, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 29, 1905(1905-12-29), Ռիեկա, Խորվաթիա), հունգարացի հեղինակ, որ իր մահվան պահին համարվել է «հունգարացի առաջին ֆեմինիստը»: Նա գրում էր իր «Ընտանեկան շրջանակ» (հունգ.՝ Családi Kör) շաբաթաթերթի համար, որը կանանց համար առաջին թերթն էր Հունգարիայում:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Կանյան ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 10-ին, Հունգարիայի Թագավորության մայրաքաղաք Բուդայում: 1847 թվականին ամուսնացել է Գոթֆրիեդ Ֆելդինգերի հետ և տեղափոխվել է Տիմիշոարա (այժմ` Ռումինիայի կազմում), որտեղ նրանք հրատարակել են գերմանալեզու թերթ: Ամուսնությունից 10 տարի անց նրանք բաժանվել են, և Էմիլիան 1860 թվականին ամուսնացել է լրագրող Մոր Սզեգֆիի հետ: Նրա ամուսինը 1867-1847 թվականներին աշխատել է Առևտրի նախարարությունում: Այնուհետև նա ստիպված էր աշխատանքի անցնել Լոսքում (այժմ` Սլովակիայի տարածքում), բայց Կանյան երեխաների հետ մնացել է Բուդապեշտում: Երկու ամուսնություններից նա ութ երեխա ուներ: Նա ֆինանսական դժվարություններ է ունեցել հետագա ամբողջ կյանքում: 1881 թվականին տեղափոխվել է Հյուսիսային Հունգարիա, իսկ 1884 թվականի դեկտեմբերին` Ռիեկա (այժմ` Խորվաթիայի կազմում), որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ, 1904 թվականի նոյեմբերի 10-ը[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանյան իր առաջին ամուսնուն օգնել է հրատարակել Euphrosine թերթը, և այդ ժամանակամիջոցում իր հաստատած կապերն օգտակար են եղել նրան ապահարզանից հետո, երբ նա սկսել է գրել ու թարգմանել` օգտագործելով Էմիլիա գրչանունը: Նա առաջին կինն էր Հունգարիայում, որ սկսել է թերթ հրատարակել, երբ 1860 թվականի հոկտեմբերին թույլտվություն է ստացել իշխանությունների կողմից` տպագրելով «Ընտանեկան շրջանակը»: Բացի ամուսնու օգնությամբ թերթը խմբագրելը, նա նաև գրել է մի շարք հոդվածներ: Թերթը կարճ պատմվածների, կենսագրությունների, նորությունների ու կենցաղային խորհուրդների խառնուրդ էր: 1880 թվականին Կանյան ստիպված է եղել հրաժարվել թերթի տպագրությունից` բաժանորդներին կորցնելու պատճառով: Նա այնուհետև դարձել է Կանանց ազգային առևտրային կազմակերպության (հունգ.՝ Országos Nőipar Egyesület) քարտուղար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bicski, pp. 213, 215
  2. Bicski, pp. 214–15

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bicskei Éva (2005)։ «Kánya, Emilia»։ in Haan Francisca de, Daskalova Krassimira, Loutfi Anna։ Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries։ New York: Central European University Press։ ISBN 978-963-7326-39-4