Էլ Վակրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
արաբ․՝ بلدية الوكرة‎‎
Al-Wakra.jpg
ԵրկիրԿատար Կատար
Մակերես75,8 կմ²
ԲԾՄ9 մետր
Բնակչություն87 970 մարդ (2015)[1]
##Էլ Վակրա (Կատար)
Red pog.png

Էլ Վակրա (արաբ․՝ الوكرة‎‎), քաղաք Քաթարում, նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Հյուսիսում սահմանակցում է երկրի մայրաքաղաք Դոհային, իսկ նրա արևելյան ծայրամասը հարում է Պարսից ծոցի ափին։ Սկզբնապես՝ 19-րդ դարի վերջերին, եղել է ձկնորսական գյուղակ; Ներկայումս 80 հազարը գերազանցող իր բնակչությամբ համարվում է մեծությամբ երկրորդ բնակավայրը Քաթարում[2]։

Էլ Վակրան բուռն ծաղկում է ապրել 21-րդ դարի սկզբից, մայրաքաղաք Դոհայի աճին ու զարգացմանը զուգընթաց։ Դրան մեծապես նպաստել են ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի որոշ հանդիպումների մրցասպարեզ հանդիսացող Էլ Ջանուբ մարզադաշտի[3], Al Wakrah Heritage Village-ի հանդիսավոր բացումը[4], գլխավոր ճանապարհի շահագործման հանձնումը[5], մետրոյի նորակառույց ճյուղով մայրաքաղաք Դոհայի ցանցին Էլ Վակրայի միացումը[6]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը ծագել է արաբերեն wakar բառից, որը թարգմանաբար նշանակում է թռչնաբույն և սկզբնապես տրված է եղել մերձակա բլրին[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1986[8][9]17 245—    
1997[8][9]24 283+40.8%
2004[8][9]31 441+29.5%
2010[10]79 457+152.7%
201587 970+10.7%
c-census; e-estimate

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում եղել է 8.436 տնային տնտեսություն[11] և 796 հաստատություն[12]։ Բնակիչների թիվը կազմել է 79.457, նրանց 75%-ը՝ տղամարդ, 25%-ը՝ կին։ Գրագիտության մակարդակը եղել է 98.4%[13]: Աշխատողները կազմել են ընդհանուր բնակչության 73%-ը։ Ընդ որում՝ աշխատողների ընդհանուր թվի միայն 12%-ն են եղել կանայք[13]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթարի մնացած բնակավայրերի պես՝ Էլ Վակրայում եղանակը համեմատաբար մեղմ է հունվար, փետրվար, մարտ, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Ամենաշոգ ամիսը հուլիսն է, ամենազովը՝ հունվարը[15]։

Էլ Վակրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 22
(72)
23
(73)
27
(81)
32
(90)
38
(100)
41
(106)
42
(108)
41
(106)
39
(102)
35
(95)
30
(86)
24
(75)
32.8
(91.2)
Միջին ցածր °C (°F) 13
(55)
14
(57)
17
(63)
21
(70)
25
(77)
28
(82)
29
(84)
29
(84)
27
(81)
23
(73)
20
(68)
15
(59)
21.8
(71.1)
Տեղումներ մմ (դյույմ) 12.7
(0.5)
17.8
(0.701)
15.2
(0.598)
7.6
(0.299)
2.5
(0.098)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
2.5
(0.098)
12.7
(0.5)
71
(2.794)
աղբյուր: weather.com[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/en/qatar/
  2. «Qatar's growing economy continues to provide high standard of living»։ Oxford Business Group։ 21 January 2018։ Վերցված է 14 July 2018 
  3. «Tradition and innovation come together as striking Al Janoub Stadium in Al Wakrah City is opened»։ FIFA։ 16 May 2019։ Վերցված է 18 May 2019 
  4. «New Heritage Village opens in Al Wakra Beach»։ NRICafe.com։ 19 February 2016։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2019-ին։ Վերցված է 9 January 2019 
  5. «Al Wakrah Main Road project: Traffic diversions from Saturday»։ Gulf Times։ 26 October 2018։ Վերցված է 9 January 2019 
  6. «Red Line»։ Qatar Rail։ Արխիվացված է օրիգինալից 18 November 2022-ին։ Վերցված է 9 January 2019 
  7. «District map»։ The Centre for Geographic Information Systems of Qatar։ Արխիվացված է օրիգինալից 24 November 2020-ին։ Վերցված է 24 May 2018 
  8. 8,0 8,1 8,2 «Population from 1986–2009»։ Qatar Statistics Authority։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 28 June 2015 
  9. 9,0 9,1 9,2 «Population and social statistics»։ Qatar Statistics Authority։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 28 June 2015 
  10. «2010 population census»։ Qatar Statistics Authority։ Արխիվացված է օրիգինալից 2 April 2015-ին։ Վերցված է 13 March 2015 
  11. «Housing units, by type of unit and zone (April 2010)»։ Qatar Statistics Authority։ Արխիվացված է օրիգինալից 8 July 2015-ին։ Վերցված է 7 August 2015 
  12. «Establishments by status of establishment and zone (April 2010)»։ Qatar Statistics Authority։ Արխիվացված է օրիգինալից 8 July 2015-ին։ Վերցված է 7 August 2015 
  13. 13,0 13,1 «Geo Statistics Application»։ Ministry of Development Planning and Statistics։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 7 August 2015 
  14. «Qatar: Emir Tamim meetings»։ gsn-online.com։ 27 November 2014։ Արխիվացված է օրիգինալից 14 February 2016-ին։ Վերցված է 12 January 2015 
  15. 15,0 15,1 «Al Wakrah, Qatar Weather»։ weather.com։ The Weather Channel։ Վերցված է 28 December 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]