Էլվիսի ձնծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիսի ձնծաղիկ
Էլվիսի ձնծաղիկ
Էլվիսի ձնծաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Amaryllidoideae
Տրիբա Galantheae
Ցեղ Ձնծաղիկ (Galanthus)
Տեսակ Էլվիսի ձնծաղիկ (G. elwesii)
Միջազգային անվանում
Galanthus elwesii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Էլվիսի ձնծաղիկ[1] (լատին․՝ Galanthus elwesii), շքանարգիզազգիների ընտանիքին, ձնծաղիկների ցեղին պատկանող բույսեր։

Տեսակն անվանվել է Հենրի Ջոն Էլվիսի (1846-1922)՝ անգլիացի բուսաբանի և միջատաբանի պատվին, որը 1874 թվականին Թուրքիայոմ բացահայտել է այս բույսը[2]։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկը 2,5—3 սմ երկարությամբ և 1,8—2,2 սմ տրամագծով է, տերևապատյանը՝ մինչև 5 սմ երկարությամբ։

Տերևները կանաչ են, թխակապույտ, 7-10 սմ երկարությամբ և 1,5-3 սմ լայնությամբ։

Ծաղկակիրն ունի 10—13 սմ երկարություն, ծաղկակոթը՝ 2—2,5 սմ երկարություն։ Ծաղկապատյանի արտաքին թերթերը լայն–հակադարձ են, 2 սմ երկարությամբ, 1,3 սմ լայնությամբ, ներքինները երկարավուն են՝ վերևի մասում թեթևակի լայնացող, 1,1 սմ երկարությամբ և մոտ 0,6 սմ լայնությամբ՝ հիմքում և գագաթի մոտ կանաչ բծով։ Առէջները մոտ 0,7 սմ երկարությամբ են, փոշանոթը՝ սրածայր։

Քրոմոսոմների թիվը՝ 2n=24, 48[3]։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ համարվում էր, որ տեսակի արեալը ներառում է Ուկրաինայի հարավը, Մոլդովայի հարավը, Բուլղարիան, Թուրքիայի հարավը, հյուսիսն ու արևմուտքը, նախկին Հարավսլավիայի արևելյան տարածքները, նաև Եգեյան ծովի հունական կղզիները[4]։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Օդեսայի մարզում և Մոլդովայում աճող բույսերը պատկանում են մեկ այլ՝ Հունական ձնծաղիկին (Galanthus graecus) տեսակին։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցվում է այգիներում որպես դեկորատիվ բույսեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Название Подснежник Элвиса — согласно изданию Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006 (русское издание). — С. 394. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8.
    В русскоязычной литературе иногда встречаются и другие названия (Подснежник Эльвеса, Подснежник Эльвеза), которые следует считать неправильными, поскольку вид назван в честь Генри Джона Элвиса.
  2. J. A. Howard-Gibbon. Two for One, Sort of.(անգլ.) (Ստուգված է 30 Մարտի 2010)
  3. Артюшенко, 1970, էջ 77
  4. По данным сайта GRIN (см. ссылку GRIN в карточке растения).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիսի ձնծաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիսի ձնծաղիկ» հոդվածին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]