Էլվին Ջոնսոն
Էլվին Ջոնսոն անգլ.՝ Alvin Saunders Johnson | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1874[1][2][3] Homer, Նեբրասկա[4] |
Մահացել է | հունիսի 7, 1971[4] (96 տարեկան) Upper Nyack, Նյու Յորք[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, լրագրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Նոր Դպրոց, Չիկագոյի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Գիտական ղեկավար | Ջոն Բեյթս Կլարկ |
Եղել է գիտական ղեկավար | Ֆրենկ Նայթ[7] |
Պարգևներ |
Էլվին Սոնդերս Ջոնսոն (անգլ.՝ Alvin Saunders Johnson, դեկտեմբերի 18, 1874[1][2][3], Homer, Նեբրասկա[4] - հունիսի 7, 1971[4], Upper Nyack, Նյու Յորք[4]), ամերիկյան տնտեսագետ, Նոր դպրոց համալսարանի համահիմնադիր և առաջին տնօրեն, 1936 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլվինը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Նեբրասկա նահանգի Հոմեր քաղաքում, դանիացի գաղթականների ընտանիքում։ Ուսուցումն անցել է Նեբրասկա նահանգի հանրային դպրոցներում[9]։
1893 թվականին ընդունվել է Նեբրասկա-Լինքոլնի համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսությունը և դասական ու գերմանական գրականությունը։ 1897 թվականին Նեբրասկայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ բանակում։ 1902 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Կոլումբիայի համալսարանում[9]։
Դասախոսական գործունեությունը սկսել Է Կոլումբիայի համալսարանում, ապա 1906-1907 թվականներին դասավանդել է Նեբրասկայի համալսարանում, 1907-1909 թվականներին՝ Տեխասի համալսարանում, 1909-1911 թվականներին՝ Չիկագոյի համալսարանում, 1911-1912 թվականներին՝ Սթենֆորդի համալսարանում, 1912 թվականին՝ Կոռնելի համալսարանում[10]։
1917 թվականին աշխատել Է Վաշինգտոնի ազգային պաշտպանության խորհրդում։ 1902-1906 թվականներին եղել է Political Science Quarterly ամսագրի խմբագիրը, իսկ 1917 թվականից՝ The New Republic-ի խմբագիրը։ 1918 թվականին եղել է Նյու Յորքի New School համալսարանի հիմնադիրներից մեկը, իսկ 1922-1945 թվականներին՝ դրա տնօրեն։ Համալսարանը ստացել է «Աքսորի համալսարան» անվանումը, որտեղ Ջոնսոնի ջանքերի շնորհիվ աշխատել են 184 արտասահմանցի գիտնականներ, որոնք փրկվել են նացիստներից։ 1933 թվականի 12 ֆակուլտետներից 1941 թվականին այն հասել է 26-ի, իսկ աշակերտների թիվը գերազանցել է 520 ուսանողը։ 1924 թվականին դարձել է սոցիալական գիտությունների հանրագիտարանի խմբագիր։ 1945 թվականին հրաժարական է տվել[9]։
Էլվին Ջոնսոնը մահացել է 1971 թվականի հունիսի 7-ին Նյու Յորք նահանգի Ապեր Նայեկ քաղաքում[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսոնն ամուսնացել է Էդիթ Հենրի Ջոնսոնի հետ[10]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Էլվին Ջոնսոնը մտել է Նեբրասկա նահանգի Փառքի սրահ[9]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նվաճումների համար արժանացել է պատվավոր դոկտորական աստիճանների Նոր դպրոցից, Բրանդեյ համալսարանից, Նեբրասկայի համալսարանից, Հիբրու Յունիոն քոլեջից, Յեշիվ համալսարանից, ինչպես նաև Բրյուսելյան համալսարանից, Ալժիրի համալսարանից և Հեյդելբերգյան համալսարանից[9]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johnson A.S. Rent in Modern Economic Theory: An Essay in Distribution — Macmillan company,1902
- Johnson A.S. The Effect of Labor-Saving Devices Upon Wages// QJE, 1905
- Johnson A.S. Influences Affecting the Development of Thrift", 1907, PSQ
- Johnson A.S. Introductory Economics — NY: Scholl of Liberal Arts and Sciences for Non-Residents, 1907
- Johnson A.S. The Relation of Monopoly Price to the Rate of Interest// QJE, 1908
- Johnson A.S. Introduction to Economics — Boston, D.C. Heath & co, 1909
- Johnson A.S. Review of Hobson’s Industrial System// AER,1911
- Johnson A.S. Review of Hobson’s Science of Wealth// AER,1912
- Johnson A.S. Review of Böhm-Bawerk’s Positive Theory of Capital// The American Economic Review Vol. 4, No. 1 (Mar., 1914), pp. 113–116
- Johnson A.S. Review of Adler’s Kapitalzins und Preisbewegung// AER, 1914
- Johnson A.S. The Case Against the Single Tax // Atlantic Monthly, 1914
- Johnson A.S. The Soul of Capitalism// Unpopular Review, 1914
- Johnson A.S. Unsocial Investments//Unpopular Review, 1914
- Johnson A.S. War and the Interests of Labor, 1914
- Johnson A.S. The War //Unpopular Review, 1914
- Johnson A.S. Commerce and War, 1914
- Johnson A.S. The Professor and the Petticoat — New York: Dodd, Mead and company, 1914
- Johnson A.S. An Endowment for the State // Atlantic Monthly, 1915
- Johnson A.S. Review of Carver’s Essays in Social Justice and Hollander’s Abolition of Poverty// The American Economic Review, Vol. 6, No. 2 (Jun., 1916), pp. 347–350
- Johnson A.S. John Stuyvesant Ancestor and other people — New York: Harcourt, Brace and Howe, 1919
- Johnson A.S. The Promotion of Thrift in America — Annals of the American Academy of Political and Social Science, January 1, 1920
- Encyclopaedia of the Social Sciences/Editor Johnson A.S., 1930
- Johnson A.S. Deliver Us from Dogma, 1934
- Johnson A.S. Spring Storm, 1936
- Johnson A.S. The Rising Tide of Anti-Semitism// Survey Graphic, 1939
- Johnson A.S. The Clock of History, 1946
- Johnson A.S. Socialism in Western Europe, 1948
- Johnson A.S. The Faith of a Skeptic// Chase, editor, Years of the Modern, 1949
- Johnson A.S. Pioneer’s Progress: An autobiography, 1952
- Johnson A.S. Essays in Social Economics, 1954
- Johnson A.S. New World for Old: A Family Migration, 1965
- Johnson A.S. Introduction to Economics, 1971
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #117164550 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://fr.findagrave.com/memorial/18268/alvin-saunders-johnson
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://odyssee.univ-amu.fr/files/original/2/1010/RP-53499_Livret-etudiant_1954-1955.pdf
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Steinacher G., Barmettler B. The University in Exile and the Garden of Eden: Alvin Johnson and his rescue efforts for European Jews and Intellectuals // Reassessing History from Two Continents: Festschrift Günter Bischof / ed. Martin Eichtinger, Stefan Karner, Mark Kramer, Peter Ruggenthaler. —Innsbruck University Press, 2013. — P. 49—68.
- ↑ 10,0 10,1 The History of Economic Thought website Alvin S. Johnson, 1874-1971.
- ↑ Rutkoff P.M., Scott W.B. New School: A History of the New School for Social Research. — New York: The free press. — 1986. — P. 65—83.
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունիսի 7 մահեր
- 1971 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի լրագրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի երկարակյացներ