Էլվինը և բուրունդուկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էլվինը և բուրունդուկները
Alvin and the Chipmunks
Էլվինը և բուրունդուկները.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Կատակերգություն
Թվական 2007
Պրեմիերա 2007 թվականի դեկտեմբերի 14
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Թիմ Հիլ
Պրոդյուսեր Ջենիս Կարման
Ռոս Բաղդասարյան
Սցենարի հեղինակ Ջոն Վիտտի
Ուիլ Մաքրոբ
Քրիս Վիսկարդի
Ռոս Բաղդասարյան (հերոսները)
Դերակատարներ Ջեյսոն Լի
Դևիդ Քրոս
Քեմերոն Ռիչարդսոն
Ջեյն Լինչ
Ջոսթին Լոնգ
Մեթյու Գրեյ
Ջեսի Մաքքարթնի
Օպերատոր Պիտեր Լայոնս Քոլիստեր
Երաժշտություն Քրիստոֆեր Լենարց
Մոնտաժ Փիթեր Է․ Բերգեր[1]
Պատմվածքի վայր Լոս Անջելես
Կինոընկերություն Twentieth Century Fox
Տևողություն 91 րոպե
Բյուջե $60 միլիոն
Շահույթ $361,336,633
Հաջորդ Էլվինը և բուրունդուկները 2,
Էլվինը և բուրունդուկները 3D,
Էլվինը և բուրունդուկները 4
IMDb ID 0952640
Պաշտոնական կայքէջ

«Էլվինը և բուրունդուկները» (անգլ.՝ Alvin and the Chipmunks; ԱՄՆ, 2007), ընտանեկան կինոկատակերգություն երեք բուրունդւոկների մասին, հիմնված 1960-ականների հորինված երաժշտական խմբի պատմության և 1980-ականների համանուն սերիալի հիման վրա։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2007 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմը ունի երկու շարունակություն՝ «Էլվինը և բուրունդուկները 2» և «Էլվինը և բուրունդուկները 3D»։ Նախատեսվում է «Էլվինը և բուրունդուկները 4» ֆիլմի շնորհանդեսը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ Դևիդ Սևիլին վերջին ժամանակներում միայն հիասթափություններ են սպասվում։ Նրա երգերը ոչ ոք չի ուզում երգել և իր գործակալը չեղյալ է համարում իր հետ պայմանագիրը։ Բայց Ամանորից առաջ նրա տանը հայտնվում են երեք բուրունդուկներ՝ Էլվինը, Սայմոնը, Թեոդորը։ Սկզբում նրանք անհանգստություն են պատճառում Դևիդին, բայց հետո հասկանում են, որ իրենցից հիանալի երաժշտական խումբ կստացվի։ Դեյվը գրում է նրանց համար երգեր, իսկ բուրունդուկները կատարում են այդ երգերը հետաքրքիր ձայնով։ Շուտով երեք բուրունդուկները հայտնվում են հիթ-շքերթների բարձունքներում, իսկ իրենց ալբոմները վաճռվում են հսկայական քանակով։ Յանը՝ Դեյվի գործակալը սկսում է բուրունդուկներից գայթակղել դեպի իրեն։ Նա բուրունդուկների համար երկարատև շրջագայություններ է կազմակերպում՝ անվճար շահագործելով նրանց։ Բուրունդուկների ուժերը շուտով սպառվում են, բայց Յանը չի կարող հետաձգել համերգները և ստիպում է նրանց երգել հնչյունագրի ներքո։ Այդ ժամանակ Դեյվը իր ընկերուհի Կլերի օգնությամբ գնում է բուրունդուկների համերգին։ Տեսնելով Դեյվին՝ բուրունդուկները մոռանում են երգի մասին և վազում են բացի Դեյվը։ Երաժշտությունը և բուրունդուկների ձայնը շարունակվում է․ հանդիսատեսը հասկանում է խաբեությունը։ Բուրունդուկները ցանկանում են վերադառնալ Դեյվի մոտ, բայց Յանը փակում է նրանց վանդակի մեջ և ցանկանում է տանել Ֆրանսիա։ Եռյակը փախչում է վանդակից՝ իրենց փոխարեն դնելով փափուկ խաղալիքներ։ Նրանք վերադառնում են Դեյվի մոտ և մնում նրա հետ։

Հետո Յանը ստիպված լինում աշխատել հավաքարար։ Դրա մասին բոլորն իմանում են, և նա խայտառակվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյսոն Լի - Դևիդ «Դեյվ» Սևիլ
  • Դևիդ Քրոս - Յան Հոուկ
  • Քեմերոն Ռիչարդսոն - Կլեր Ուիլսոն
  • Ջեյն Լինչ - Գեիլ
  • Ջասթին Լոնգ - Էլվին Սևիլ (ձայնավորում)
  • Մեթյու Գրեյ Գուբլեր - Սայմոն Սևիլ (ձայնավորում)
  • Ջեսի Մաքքարթնի - Թեոդոր Սևիլ (ձայնավորում)

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է հիմնականում բացասական կարծիքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքի տվյալներով 104 կինոքննադատներից միայն 27%-ն է դրական կարծիքներ արտահայտել ֆիլմի մասին, իսկ միջին գնահատականը 4,4 է 10 բալանոց սանդղակով։ Կայքի եզրակացությունն այսպիսին է․ «Չնայած բարի ֆիլմ է, բայց անհաջող հումոր է։ Ֆիլմը շատ հին է երևում, թեկուզ և ձգտում է նորին»[2]։ 25 թոփ-քննդատներից 24%-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[3]։ Metacritic կայքում կան 23 քննադատների կարխիքներ, ըստ որոնց միջին գնահատականը 39 է 100-ից[4]։

Variety ամսագիրը անվանել է ֆիլմը «անմեղ և հաճախ զվարճալի դատարկ ֆիլմ»[5]։ Ռոջեր Էբերտը 4 աստղից 2-ն էտվել, ասելով, որ ֆիլմը «ինչ-որ չափով ծաղրում է ռոք աստղերին»[6]։ The Guardian-ի և The Observer-ի քննադատները հասական կարծիքներ են ունեցել։ Ֆիլիպ Ֆրենչն ասել է․ «ֆիլմը դուր կգա երեխաներին, մեծերն էլ չեն ձանձրանա այն դիտելից»։ Իսկ Պիտեր Բրեդշոուն տվել է միայն մեկ աստղ 5-ից, անվանելով ֆիլմը «բացարձակապես հիմար կիսաանիմացիոն ընտանեկան կատակերգություն»[7]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի կարգախոսն է․ «Իրական տաղանդի համար չափսը նշանակություն չունի»։
  • Հանդիսատեսներ․

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - 31 201 400 մարդ,
Գերմանիա Գերմանիա - 1 440 513 մարդ,
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա - 2 296 548 մարդ,
Իսպանիա Իսպանիա - 1 102 519 մարդ,
Բրազիլիա Բրազիլիա - 1 355 136 մարդ

  • Ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Մազոտ հրեշ» կեղծ անվանումով
  • Դեյվի տան վրա գրված 1958 թիվը դա հորինված «Էլվինը և բուրունդուկները» երաժշտական խմբի առաջին երգի թողարկման տարեթիվն է։
  • Դեյվի տանը հաճախ է երևում տեսախցիկը, որը նկարում է ֆիլմը։
  • Դրվագներից մեկում երևում է, որ բուրունդուկները դիտում են Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ մուլտսերիալը, նաև երկու անգամ լսվում է այդ մուլտսերիալի երգը։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bad Day
  • The Chipmunk Song (Christmas Dont Be Late) (DeeTown OG Mix)
  • Follow Me Now (feat. Jason Gleed)
  • How We Roll
  • Witch Doctor (feat. Chris Classic)
  • Come Get It (feat. Rebecca Jones)
  • The Chipmunk Song (Christmas Dont Be Late) (DeeTown Rock Mix)
  • Funkytown
  • Get You Goin
  • Coast 2 Coast
  • Mess Around
  • Only You (and You Alone)
  • Aint No Party
  • Get MunkD
  • Witch Doctor (perf. by David Seville) *Bonus Tracks Classic Version)
  • The Christmas Song (Christmas Dont Be Late) (perf. by The Chipmunks) Bonus Tracks Classic Version)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=94777
  2. «Alvin and the Chipmunks (2007)»։ Rotten Tomatoes։ Flixster։ Վերցված է 2009-12-25 
  3. «Alvin and the Chipmunks (Cream of the Crop)»։ Rotten Tomatoes։ Flixster։ Վերցված է 2009-12-25 
  4. «Alvin and the Chipmunks»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-12-25 
  5. Review of Alvin and the Chipmunks by Variety magazine
  6. Review of Alvin and the Chipmunks by Roger Ebert
  7. Alvin And The Chipmunks Reviews from The Guardian and The Observer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]