Էլիշա Օտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիշա Օտիս
Otis.jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1811(1811-08-03)[1]
ԾննդավայրHalifax, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էապրիլի 8, 1861(1861-04-08)[1] (49 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, technician և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
Elisha Otis Վիքիպահեստում

Էլիշա Գրեյվզ Օտիս (օգոստոսի 3, 1811(1811-08-03)[1], Halifax, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ - ապրիլի 8, 1861(1861-04-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արդյունաբերող է, Օտիս Էլիվեյթոր ընկերության[2] հիմնադիրն և անվտանգության սարքի հայտնագործողն է, որը թույլ չի տալիս վերելակին ընկնել բարձրացնող ճոպանը չգործելու դեպքում [3] ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտիսը ծնվել է Հելիֆեքսում, Վերմոնտ, Ստիվեն Օտիսի և Ֆոիբի Գլիննի ընտանիքում [4] ։ Նա հեռացել է տանից 19 տարեկանում, վերջնականապես հաստատվել է Թրոյում, Նյու Յորք, որտեղ նա ապրել է հինգ տարի և աշխատել է որպես վագոնի վարորդ։ 1834 թվականին նա ամուսնացել է Սյուզան Ա. Հյուգթնի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Չարլզը և Նորթոնը։ Ավելի ուշ այդ նույն տարում, Օտիսը հիվանդանում է շատ ահավոր թոքաբորբով, որը գրեթե սպանում է նրան, բայց նա վաստակում է բավարար գումար և տեղափոխվում է իր կնոջը և երեք տարեկան որդուն Վերմոնտ, որը գտնվում է Հիլզ Գրին գետի վրա։ Նա նախագծում և կառուցում էիր սեփական ալրաղացը, բայց նա բավարար գումար չի վաստակում դրանից։ Այսպիսով, նա փոխակերպում է այն դարձնելով սղոցարան, որ սակայն դեռ չի գրավում հաճախորդներին։ Հիմա, արդեն ունենալով երկրորդ որդուն, նա սկսում է կառուցել վագոններ և կառքեր, որը նա անում է բավականին հմտորեն։ Նրա կինը ավելի ուշ մահանում է, թողնելով Օտիսին մենակ երկու որդիների հետ, որոնցից մեկը այդ ժամանակ 8 տարեկիան էր, իսկ մյուսը դեռ բարուրի մեջ էր։

Հաջողություն և նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

34 տարեկանում՝ նոր սկզբի ակնկալիքով, նա ամուսնանում և տեղափոխվում է Օլբանի (Նյու Յորք)։ Նա աշախատում է որպես տիկնիկներ պատրաստող Օտիս Թինգլիում։ Լինելով հմուտ արհեստավոր և հոգնած լինելով ընդամենը 12 տիկնիկ պատրաստելու համար ամբողջ օրը աշխատելուց ՝ նա հնարեց և արտոնագրեց մի ռոբոտ խառատ։ Այն կարող էր արտադրել մահճակալի կաղապարներ չորս անգամ ավելի արագ քան դա կարող էր արվել ձեռքով (մոտավորապես 50 հատ օրական)։ Նրա ղեկավարը տալիս է նրան 500 դոլար դրամական պարգև։ Օտիս հետո սկսում է իր սեփականա բիզնեսը։ Իր վարձկալած շենքում, նա սկսում է նախագծել անվտանգության արգելակ, որ կարող էր արգելակել գնացքները անմիջապես և նախագծում է ավտոմատ հաց թխելու վառարան։ Նրան դուրս են թողնում բիզնեսից, երբ հոսքը, որը նա օգտագործում էր էլեկտրաէներգիայի մատակարարման համար, Օլբանիի քաղաքի կողմից տեղափոխվում է՝ օգտագործվելու թարմ ջրային պաշարների մատակարման համար։ 1851 թվականին [5] այլևս իրեն օգտակար չհամարելով Օլբանի քաղաքում, նա սկզբում տեղափոխվեւմ է Բերգեն քաղաք, Նյու Ջերսի (հիմա Ջերսի քաղաքի մի մասն է) աշախատելու որպես մեխանիկ, հետո նա տեզափոխվում է Նյու Յորք և աշխատում, որպես մի լքված սղոցարանի մենեջեր, որը ենթադրվում էր, որ նա պետք է դարձներ մահճակալաներ առտադրող գործարան։

Տևական հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտիսի ազատ անկման անվտանգության ցուցադրություն, 1854

40 տարեկանում, մինչ նա մաքրում էր գործարանը, նրան հետաքրքրում էր, թե նա ինչպես կարող էր տանել բոլոր հին բեկորները գործարանի վերին հարկեր։ Նա լսել էր բարձրացնող հարթակի մասին, բայց այս հարթակները շատ հաճախ կոտրվում էին, և նա չէր ցանկանում դիմել ռիսկի։ Նա և իր որդիները, որոնք նաև պղնձագործներ էին, նախագծեցին իրենց սեփական «անվտանգության վերելակը» և հաջող կերպով այն փորձարկեցին։ Նա սկզբում այքան քիչ էր մտածում դրա մասին, որ ոչ արտոնագրեց այն, ոչ էլ պահանջեց հավելավճար իր վերադասներից դրա համար, ոչ էլ փորձեց վաճառել այն։ Մի քանի վաճառք կատարելուց և մահճակալների գործարանի անկումից հետո, Օտիսը առիթ ունեցավ ստեղծելու վերելակային ընկերություն, որը ի սկզբանե անվանվեց Վերելակային աշխատանքների միություն և ավելի ուշ այն անվանվեց Օտիս եղբայրներ և Ընկերություն։

Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում նրան ոչ մի պատվեր չտչվեց, բայց շուտով 1853 թվականին Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառը ընձեռնեց հրապարակայնորեն ներկայանալու մեծ հնարավորություն[6]։ Նյու Յորքի «Բյուրեղյա Պալատում», Օտիսը զարմացրեց ամբոխին, երբ նա հրամայեց կտրել միակ ճոպանը, որը պահում էր այն հարթակը, որի վրա ինքը կանգնած էր։ Ճոպանը կտրեց կացնահարը և հարթակը ընկավ ընդամենը մի քանի դյույմ և կանգ առավ։ Անվտանգության փականային համակարգը աշխատեց և մարդիկ ավելի մեծ պատրաստակամություն ձեռք բերեցին նստելու ձգողություն ունեցող վերելակներ, այս վերելակները արագ դարձան ամենատարված տեսակի օգտագործման վերելակները և հնարավոր դարձրեցին մերօրյա երկնաքերերի ստեղծումը։

Համաշխարհային տոնավաճառից հետ, Օտիս ստացավ շարունակական պատվերներ, կրկնապատկելով այն ամեն տարի։ Նա զարգացրեց տարբեր տեսակի շարժիչներ, ինչպիսիեն է եռակի գոլորշիով փականային շարժիչը, որը կարող էր տեղափոխել վերելակը վերև և ներքև և դադարեցնել վերելակը շատ արագ։

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ազատ ժամանակ նա նախագծել և փորձարկել է իր հաց թխող վառարանի և գնացքի արգելակների հին նախագծումները, և արտոնագրել է գոլորշիով աշխատող գութանը 1857 թվականին, պտտվող վառարանը 1858 թվականին, և Չարլզի հետ արտոնագրել է տատվող գոլորշիով շարժիչը։ Օտիս վարակվել է դիֆթերիայով և մահացել է ապրիլի ութին 1861 թվականին 49 տարեկան հասակում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտիս Վերելակային ընկերությունը, որի աշխատակիցներից մեկը ստեղծեց «շարժասանդուղք» եզրույթը , որը վերաբերում էր շարունակական հանգույցով շարժվող սանդուղքին, որը կարող էր և բարձրանալ և իջնել, որն էլ ժամանակի ընթացքում Վերածվեց ՅուԹիԷս Կառուցում և Արդյունաբերական հաակագեր ընկերության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Otis Elevator Company
  3. http://www.newyorker.com/magazine/2008/04/21/up-and-then-down
  4. "Elisha Graves Otis". Invent Now. Retrieved December 18, 2007.
  5. "Elisha Otis". Encyclopædia Britannica. Retrieved December 18, 2007.
  6. "Elisha Otis". Encyclopædia Britannica. Retrieved December 18, 2007.