Էլիզաբեթ Տամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Տամ
Elisabeth Tamm porträttbild av Flodin.jpg
Ծնվել էհունիսի 30, 1880(1880-06-30)
ԾննդավայրFogelstad, Katrineholm Municipality, Սյոդերմանլանդ, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1958(1958-09-23) (78 տարեկանում)
Մահվան վայրFogelstad, Katrineholm Municipality, Սյոդերմանլանդ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌիկսդագի անդամ
Քաղաքական կուսակցությունFree-minded National Association?
ԱնդամությունՖոգելստադ խումբ և Svenska hem?

Էլիզաբեթ Տամ (շվեդ. Elisabeth Tamm, հունիսի 30, 1880(1880-06-30), Fogelstad, Katrineholm Municipality, Սյոդերմանլանդ, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն - սեպտեմբերի 23, 1958(1958-09-23), Fogelstad, Katrineholm Municipality, Սյոդերմանլանդ, Շվեդիա), շվեդ ֆեմինիստ և քաղաքական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր, ռիկսդագում հայտնի է եղել որպես Tamm i Fogelstad[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Տամը ծնվել է 1880 թվականի հունիսի 30-ին, Ջուլիտա օկրուգի Ֆոգելստադ կալվածքում, զինվորական և հողատեր Ավգուստ Տամի և նրա կնոջ՝ բարոնուհի Էմմա Օկերհիլմի (Emma Åkerhielm af Margretelund) ընտանիքում:

Էլիզաբեթը և իր քույրը` Միրտան, պաշտոնական կրթություն չեն ստացել և սովորել են տանը: Հայրը դուստրերին սովորեցնում էր, թե ինչպես ղեկավարել Ֆոգելստադը, և նրանք ստիպված էին կալվածքում կատարել տարբեր գործնական աշխատանքներ: Էլիզաբեթը հետաքրքրվում էր պատմությամբ և քաղաքականությամբ և ցանկանում էր սովորել համալսարանում: Ծնողները նրան թույլատրեցին որոշ ժամանակ հաճախել Ուփսալայի համալսարանում կազմակերպվող սեմինարներին և դասախոսություններին: 1905 թվականին Ավգուստ Տամը մահացավ և Էլիզաբեթը ստանձնեց հոր դերը՝ որպես հողատեր: Նա հետաքրքրվեց հոր քաղաքական կարիերայով, այնուհետև իր ընկերների հետ սկսեց հետաքրքրվել կանանց շարժմամբ և հանրային կրթությամբ: Որպես Ջուլիտի դասախոսական ասոցիացիայի վարչության անդամ՝ նա սկսեց իր երկարատև հասարակական և քաղաքական գործունեությունը: Էլիզաբեթ Տամի առաջին նշանակալի ծանոթներն էին Լիդիա Վալստրյոմը և Քերստին Հեսսելգրենը:

Շնորհիվ այն բանի, որ Էլիզաբեթը տիրապետում էր Ֆոգելստադի ղեկավարմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի բարեփոխումներին, 1907-1909 թվականներին կանայք իրավունք ստացան մասնակցելու քաղաքային ժողովներին: Այսպիսով Էլիզաբեթ Տամը սկսեց իր քաղաքական կարիերան: 1913 թվականից նա դարձավ Ջուլիտի քաղաքային ժողովի նախագահի տեղակալը, իսկ 1916 թվականին նշանակվեց քաղաքային խորհրդի նախագահ՝ դառնալով երկրի առաջին կինն այդ պաշտոնում: Երեք տարի անց նա ընտրվեց նաև Սյոդերմանլանդի կոմսության օկրուգային Խորհրդի անդամ՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 1930 թվականը: Եղել է նաև Սյոդերմանլանդի օկրուգային խորհրդի կանանց Frisinnade kvinnor միության նախագահը (հետագայում այն կոչվեց Svenska Kvinnors Vänsterförbund):

1921 թվականին, երբ կանայք ընտրական իրավունք ստացան, Էլիզաբեթ Տամը դարձավ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրված հինգ կանանցից մեկը: Դրանց թվում էին` Նելլի Տյուրինգը, Ագդա Էստլունդը և Բերտա Վելլինը ստորին պալատում, ինչպես նաև Կերստին Հեսսելգրենը վերին պալատում: Էլիզաբեթ Տամը կենտրոնացավ կանանց իրավունքների պաշտպանության հարցերի վրա, ինչպիսիք են հավասար աշխատավարձը և երկու սեռերի համար բոլոր պաշտոնական մասնագիտությունների հասանելիությունը: Էլիզաբեթ Տամը զբաղվում էր նաև ֆեմինիզմի հարցերով: Նա եղել է շվեդական ֆեմինիստական Tidevarvet և Vi women, ինչպես նաև նորվեգական կանանց Kvinnen og Tiden ամսագրերի աշխատակից: 1925 թվականին Տամը ստանձնում է Ֆոգելստադ կալվածքում կանանց քաղաքացիական դպրոցի` Kvinnliga medborgarskolan vid Fogelstad–ի ստեղծման նախաձեռնությունը, որտեղ էլ որոշ ժամանակ դառնում է նրա նախագահը:

1936 թվականին հիվանդության պատճառով նա դադարեցնում է իր ակտիվ գործունեությունը: Չնայած դրան նա զբաղվում էր բնապահպանական հարցերով և 1940 թվականին Էլին Վագների հետ միասին գրեց «Fred med jorden» գիրքը:

Մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 23-ին և թաղվել է հայրենիքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Åstrand, Göran; Aunver, Kristjan. Här vilar berömda svenskar: uppslagsbok och guide. Bromma: Ordalaget. sid. 126. Libris 7777883. ISBN 91-89086-02-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]