Բերտա Վելլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերտա Վելլին
Bertha Wellin.JPG
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ բուժքույր, քաղաքական գործիչ և խմբագիր
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[2][3][1][…]
Ծննդավայր Q10715003?, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[3][1]
Վախճանի օր հուլիսի 27, 1951(1951-07-27)[4][3][1] (80 տարեկան)
Վախճանի վայր Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][1]
Գերեզման Հյուսիսային գերեզմանատուն[5][1]
Թաղված Հյուսիսային գերեզմանատուն[5][1]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Alrik Wellin?[6][1]
 
Պարգևներ

Իլլիս Քվորում և Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալ

Բերտա Վելլին (շվեդերեն՝ Bertha Wellin, սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[2][3][1][…], Q10715003?, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[3][1] - հուլիսի 27, 1951(1951-07-27)[4][3][1], Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][1]), շվեդ կին քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 11-ին Թորսլունդ ծխական համայնքում։ Եղել է պետական պաշտոնյա Ալրիկ Վելլինի և նրա կնոջ` Ջենի Մելենի դուստրը։

Ֆլորենս Նայթինգեյլի մեդալ

Բերտան Ստոկհոլմի «Sophiahemmet» մասնավոր հիվանդանոցում սովորել է բժշկություն, որից հետո աշխատել է Ստոկհոլմի աղքատների օգնության ծառայությունում։ 1910 թվականին եղել է Շվեդիայի բուժքույրերի ասոցիացիայի (Svensk sjuksköterskeförening, SSF) համահիմնադիրը և խորհրդի անդամը, իսկ 1914-1933 թվականներին` կազմակերպության նախագահը։ 1920 թվականից Վելլինը եղել է Հյուսիսային Եվրոպայի բուժքույրերի կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1911 թվականից եղել է «Svensk sjukskötersketidning» ամսագրի խմբագիրը։

Բերտա Վելինը եղել է Ստոկհոլմի մի քանի հիվանդանոցային խորհուրդների անդամ։ 1912 թվականին ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի իրավունքի անդամ, իսկ 1919 թվականին՝ դարձել առողջապահության խորհրդի անդամ։ 1921 թվականին նա դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք կանանց ընտրական իրավունքն ստանալուց հետո ընտրվել են Շվեդիայի խորհրդարանում։ Նրանց թվում եղել են Նելլի Թյուրինգը, Էլիզաբեթ Տամը և Ագդա Օստլունդը` ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը` վերին պալատում։ Խորհրդարանում աշխատել է մինչև 1935 թվականը, այնտեղ զբաղվել է նախ և առաջ բուժքույրի մասնագիտությանը վերաբերող հարցերով։

1935 թվականին պարգևատրվել է Կարմիր Խաչի` բուժքույրերի համար բարձրագույն պարգևով` Ֆլորենս Նայթինգեյլի մեդալով։

Մահացել է 1951 թվականի հուլիսի 27-ին Ստոկհոլմում։ Թաղվել է քաղաքի հյուսիսում գտնվող գերեզմանատանը` Նորա Բեգրավնինգսփլատսենում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Bertha Wellin 1870-09-11 — 1951-07-27
  2. 2,0 2,1 Wellin, Bertha // Wellin, Bertha — 1926. — Vol. 38. — P. 1201.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Sveriges dödbok 1860–2016 (швед.) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
  4. 4,0 4,1 4,2 Döda 1943-1956 // Vem är det (швед.): Svensk biografisk handbok — 1912. — ISSN 0347-3341
  5. 5,0 5,1 Wellin, BERTHASvenska gravar.
  6. Vem är Vem?
  7. Wellin, BERTHA

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ann-Cathrine Haglund, Ann-Marie Petersson, Inger Ström-Billing. Moderata pionjärer: kvinnor i politiskt arbete 1900-2000. Stockholm: Sällskapet för moderata kvinnors historia. Libris 9666368. ISBN 91-631-5862-0.
  • Svenska dagbladets årsbok. Stockholm: Svenska dagbladet. 1936. sid. 22. Libris 283647.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]