Քերստին Հեսսելգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերստին Հեսսելգրեն
Kerstin Hesselgren-1925.jpeg
Ծնվել էհունվարի 4, 1872(1872-01-04)[1][2]
ԾննդավայրTorsåker parish, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][3][2]
Մահացել էօգոստոսի 19, 1962(1962-08-19)[1] (90 տարեկանում)
Մահվան վայրKungsholms parish, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ամուսինչկա
Զբաղեցրած պաշտոններՌիկսդագի անդամ[1]
Քաղաքական կուսակցությունԼիբերալ ժողովրդական կուսակցություն
ԱնդամությունFogelstadsgruppen?
Kerstin Hesselgren Վիքիպահեստում

Քերստին Հեսսելգրեն (շվեդ.՝ Kerstin Hesselgren, հունվարի 4, 1872(1872-01-04)[1][2], Torsåker parish, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][3][2] - օգոստոսի 19, 1962(1962-08-19)[1], Kungsholms parish, Շվեդիա[1]), շվեդ ֆեմինիստ և քաղաքական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոգելստադ խումբ, 1920-ական թվականներ: Ձախից աջ՝ Էլիզաբեթ Տամ, Ադա Նիլսոն, Հոնորին Հերմելին և Էլին Վագներ, Քերստին Հեսսելգրեն (նստած)

Քերստին Հեսսելգրենը ծնվել է 1872 թվականի հունվարի 4-ին Հոֆորս քաղաքում, բժիշկ Գուստավ Ալֆրեդ Հեսսելգրենի (Gustaf Alfred Hesselgren) և նրա կնոջ՝ Մարիա Մարգարիտա Վուրնի (Maria Margareta Wærn) ընտանիքում:

Քերստինը նախնական կրթությունը ստացել է տանը, տնային դաստիարակչուհու մոտ, այնուհետև Շվեյցարիայում՝ աղջիկների դպրոցում: 1895 թվականին Ուփսալայում ստացել է բուժակի դիպլոմ, 1896 թվականին Ստոկհոլմում ավարտել է դպրոցական ուսուցչի դասընթացները, 1905 թվականին Լոնդոնում՝ Բեդֆորդի քոլեջում, ստացել է սանիտարական տեսուչի որակավորում:

Քերստին Հեսսելգրենը 1912-1934 թվականներին աշխատել է Ստոկհոլմում՝ որպես սանիտարական տեսուչ, 1909-1934 թվականներին՝ դպրոցական խոհանոցային տեսուչ: 1906-1913 թվականներին եղել է Շվեդիայի դպրոցների ուսուցիչների ընկերության նախագահը, 1913-1934 թվականներին զբաղեցրել է կանանց աշխատանքի անվտանգության տեսչության գործադիր տնօրենի պաշտոնը: 1918 թվականին Քերստին Հեսսելգրենին շնորհվել է Իլլիս Կվորում մեդալ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին, երբ կանայք ընտրական իրավունք ստացան, Քերստին Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրված, հինգ կանանցից մեկը( վերին պալատ): Դրանց թվում էին Էլիզաբեթ Տամը, Նելլի Թյուրինգը, Ագդա Էստլունդը և Բերտա Վելլինը, նրանք բոլորը աշխատում էին ստորին պալատում: Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի առաջին կինը, որ ընտրվեց երկրի խորհրդարանի վերին պալատում: Աշխատել է խորհրդարանի վերին պալատում 1922-1926 թվականներին (Գյոթեբորգի օկրուգից) և 1927-1934 թվականներին (Էրեբրուի օկրուգից) և ստորին պալատում՝ 1937-1944 թվականներին (Ստոկհոլմի օկրուգից): 1939-1944 թվականներին եղել է ռիկստագի երկրորդ իրավաբանական կոմիտեի նախագահ՝ դառնալով առաջին կինը շվեդակական խորհրդարանում, որ նախագահել է կոմիտեում:

1922-1923 թվականներին և 1937 թվականից մինչև 1944 թվականը Հեսսելգրենը եղել է Լիբերալ կուսակցության անդամ (ընտրվել է սոցիալ-դեմոկրատներրի աջակցությամբ): 1923 թվականից մինչև 1937 թվականը եղել է անկախ քաղաքական գործիչ, 1938 թվականից մինչև 1944 թվականը՝ ժողովրդական կուսակցության անդամ:

Միջազգային մակարդակի հանդիպումներում հանդես է եկել որպես շվեդական պատվիրակ, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնֆերանսներում՝ որպես փորձագետ 1933-1935, 1937 և 1938 թվականներին: Զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է Frisinnade kvinnor ասոցիացիայի նախագահը և Ֆոգելստադի կանանց քաղաքացիական դպրոցի (Kvinnliga medborgarskolan vid Fogelstad) հիմնադիրներից մեկը:

Մահացել է 1962 թվականի օգոստոսի 19-ին, Ստոկհոլմում: Ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել:

Գյոտեբորգի համալսարանն ի պատիվ Քերստին Հեսսելգրենի սահմանել է կրթաթոշակ հրավիրված պրոֆեսորների համար, որը շնորհվում է սոցիալական և հասարակական գիտությունների բնագավառում նշանակալի հետազոտություններ իրականացրած կանանց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]