Էլիզաբեթ Ռիվերս
| Ծնվել է | 1903[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Վախճանվել է | 1964[1][2][3][…] |
| Մահվան վայր | Dalkey, Դուբլին, ÉIR[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող, նկարազարդող, copper engraver և գրող |
Էլիզաբեթ Ջոյս Ռիվերս (անգլ.՝ Elizabeth Joyce Rivers, 1903[1][2][3][…], Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1964[1][2][3][…], Dalkey, Դուբլին, ÉIR[4]), Իռլանդիայում հաստատված նկարիչ, փորագրող և պատկերազարդող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Ռիվերսը ծնվել է 1903 թվականին, Անգլիայի Հերթֆորդշիր կոմսության Սոուբրիջվորֆ բնակավայրում[5]։ Սովորել է Գոլդսմիթի քոլեջում։ Լոնդոնում աշխատել է Էդմունդ Սալիվանի մոտ[6]։ 1926 թվականին Թագավորական ակադեմիայից կրթաթոշակ է ստացել և ուսումը շարունակել Ուոլթեր Սիկերտի մոտ։ 1931 թվականին տեղափոխվել է Փարիզ, ուսումը շարունակել արվեստի դպրոցում՝ ուսանելով Անդրե Լոտի և Ջինո Սևերինիի մոտ։ 1932 թվականին ընդգրկվել է «Քսանականների խմբում»։ Լոնդոնում ցուցադրվել է Վերթայմ պատկերասրահում[7], այնուհետև տեղափոխվել և բնակություն է հաստատել Իռլանդիայի Արան կղզիներում։ Նրա առաջին գիրքը՝ «Այս մարդը» (This Man), 1939 թվականին հրատարակվել է Guyon հրատարակչատան կողմից։ Էլիզաբեթն այն գրել է Արանում[6]։ «Անծանոթն Արանում» (Stranger in Aran) գիրքը հրատարակվել է 1946 թվականին։ Էլիզաբեթը ցուցադրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայում (Royal Hibernian Academy): Վադինգթոն ցուցասրահը հրատարակել է Ռիվերսի փայտե փորագրությունների ալբոմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիվերսն ապրել է Լոնդոնում և օդային հարձակման ժամանակ եղել հրշեջ-պահակ։ Ապրել և ստեղծագործել է Իռլանդիայում, բացառությամբ պատերազմական ժամանակաշրջանի և 1955 թվականի։ Իվի Հոունի հետ ստեղծել է վիտրաժներ[6]։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Նոր անգլիական արվեստի ակումբում և Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[7]։ Իռլանդիայի արևմուտքում բնակվելու տարիներին ընկերացել է The White Stag խմբի հիմնադիր Բազիլ Ռակոցիի հետ։
Էլիզաբեթ Ռիվերսը մահացել է 1964 թվականի հուլիսի 20-ին Դուբլինի Դորկի արվարձանի իր տանը[8]։ Թաղված է Տալլայի Սուրբ Մելռեյն եկեղեցում[9]։
Նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքերի համար արված պատկերազարդումներ[6]՝
- Ալֆրեդ Թեննիսոն, «Երազանքի օրը» (1928)
- Էթել Մանին, «Connemara Journal» (1947)
- Քրիստոֆեր Սմարթ, «Հոգեբուժարանից դուրս» (1956)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Elizabeth Rivers — 2008.
- 1 2 3 4 Elizabeth Rivers
- 1 2 3 4 Swartz A. Elizabeth Rivers — 2007.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1286541840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Snoddy, Theo (2002). Dictionary of Irish Artists 20th Century Second Edition. Dublin: Merlin Publishing. էջեր 564. ISBN 1-903582-17-2.
- 1 2 3 4 «A Rare Treasure: This Man by Elizabeth Rivers».
- 1 2 «Crawford Art Gallery Permanent Collection». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 1922-, Snoddy, Theo, (2002). Dictionary of Irish artists : 20th century (2nd ed.). Dublin: Merlin. ISBN 1903582172. OCLC 50624017.
{{cite book}}:|last=has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «South Dublin Libraries».
|