Էլիաս Հաուա Միլանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիաս Հաուա Միլանո
 
Կուսակցություն՝ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն և Հինգերորդ հանրապետության շարժում
Կրթություն՝ Վենեսուելայի կենտրոնական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, սոցիոլոգ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1969(1969-12-17) (54 տարեկան)
Ծննդավայր Caucagua, Miranda, Վենեսուելա[1]
Քաղաքացիություն  Վենեսուելա

Էլիաս Հոսե Հաուա Միլանո (իսպ.՝ Elías José Jaua Milanoդեկտեմբերի 17, 1969(1969-12-17), Caucagua, Miranda, Վենեսուելա[1]), Վենեսուելայի պետական գործիչ, սոցիոլոգ և, նախկինում՝ համալսարանի պրոֆեսոր։ Լիբանանից գաղթածների որդի։ 2000 թվականին եղել է Ազգային օրենսդիր ժողովի պատգամավոր, 2000-2001 թվականներին եղել է նախագահին կից քարտուղարության անդամ։ Էլիասի թեկնածությունը Արգենտինայում դեսպանի պաշտոնում առաջադրվել է 2002 թվականին, սակայն չի հաստատվել Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից, քանի որ Էլիաս Հաուան կապեր է ունեցել ձախ շարժումների, մասնավորապես, Կարապինտադասի հետ։ 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2012 թվականը եղել է փոխնախագահ Ուգո Չավեսի վարչակազմում։

2012 թվականի դեկտեմբերին մտադիր էր առաջադրվել Միրանդա նահանգի նահանգապետի պաշտոնում։ Այդ կապակցությամբ նախագահ Չավեսը երկրի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունը[2]։ Նահանգապետի ընտրություններում Հաուա Միլանոն պարտվել է, իսկ 2013 թվականի հունվարի 17-ին դարձել արտաքին գործերի նախարար։

Էլիաս Հաուան ընդգրկվել է Կանադայի (2017 թվականի սեպտեմբերի)[3], Պանամայի (2018 թվականի մարտի)[4], Եվրոպական միության (2018 թվականի հունիսի)[5], Շվեյցարիայի (2018 թվականի հուլիսի)[6] և ԱՄՆ-ի (2018 թվականի հուլիսի) պատժամիջոցների ցանկում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://elias.psuv.org.ve/elias/#.WDhpVtThDRZ
  2. Hugo Chávez nombra vicepresidente del Gobierno al canciller Nicolás Maduro
  3. «Venezuela sanctions». Министерство международных дел Канады (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Estos son los 55 "rojitos" que Panamá puso en la mira por fondos dudosos | El Cooperante». El Cooperante (իսպաներեն). 2018 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «European Union hits 11 more Venezuelans with sanctions». The Miami Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Sanctions suisses contre la vice-présidente du Venezuela». SRG_SSR#swissinfo.ch (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite news}}: Text "Swissinfo" ignored (օգնություն)
  7. «Specially Designated Nationals List Update». Управление по контролю за иностранными активами США. 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]