Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն
Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն իսպ.՝ Partido Socialista Unido de Venezuela | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Վենեսուելա |
Առաջնորդ | Նիկոլաս Մադուրո |
Հիմնադիր | Ուգո Չավես |
Հիմնադրված | մարտի 24, 2007 |
Գաղափարախոսություն | socialism of the 21st century?, մարքսիզմ, հակակապիտալիզմ, Հակաիմպերիալիզմ, բոլիվարիզմ, Chavismo?, ձախ ազգայնականություն և left-wing populism? |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Շտաբ | Կարակաս, Վենեսուելա |
Միջազգային պատկանելություն | Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքական կուսակցությունների մշտական համաժողով |
Կայք | psuv.org.ve |
Partido Socialista Unido de Venezuela Վիքիպահեստում |
Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն (իսպ.՝ Partido Socialista Unido de Venezuela, PSUV), ձախակողմյան քաղաքական կուսակցություն, որը կազմավորվել է 2007 թվականի մարտի 24-ին Հինգերորդ հանրապետության շարժման և մի շարք փոքր ձախ կազմակերպությունների հիման վրա՝ Բոլիվարական հեղափոխությունից հետո։ Կուսակցության ղեկավարն Ուգո Չավեսն էր մինչև մահը։ Ներկայցումս Միասնական սոցիալիստական կուսակցությունը Արևմտյան կիսագնդի ամենախոշոր ձախ շարժումն է․ ունի 7մլն անդամ[1]։
2015 թվականի դեկտեմբերի 6-ի վերջին խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց ընդդիմությունից և խորհրդարանում 167 տեղից ստացավ 55 տեղ[2]։
Նահանգապետների ընտրություններում կուսակցությունը հաղթեց 23-ից 20 պրովինցիաներում։ Ընդդիմությունը հաղթեց միայն 3 մարզերում՝ Ամասոնասում, Լարայում և Միրանդայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլիվարական հեղափոխության կոալիցիայում ներգրավված անորոշ կուսակցությունների մեծ մասի միավորման գործընթացը նախաձեռնեց Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, երբ 2006 թվականին հաղթեց նախագահական ընտրություններում[3]։ Գործընթացը վարում էր Չավեսի կուսակցությունը՝ Հինգերորդ հանրապետության շարժումը։ Նրանց սատարում էին մի շարք փոքր կուսակցություններ, ինչպիսիք էին Ժողովրդական ընտրողական շարժումը, Վենեսուելայի ժողովրդի միությունը, Տուպամարո հեղափոխական շարժումը, Սոցիալիստական լիգան և այլն[4], որոնք բոլորը միասին 2006 թվականին Չավեսի ստացած ձայներին ավելացրին ևս 45.99%[5]։ Այլ բոլիվարական կուսակցություններ, ինչպիսիք են Վենեսուելայի կոմունիստական կուսակցությունը[6], Հայրենիք բոլորի համարը[7] և Հանուն սոցիալ-դեմոկրատիայինը[8], որոնք այդ ընտրություններին ստացան ձայների 14.60%-ը, մերժեցին կուսակցությանը միանալու առաջարկը։
Կուսակցության ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուգո Չավես (2007֊2013)
- Նիկոլաս Մադուրո (2013 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ PSUV sobrepasó los 7 millones de inscritos en sus filas | Partido Socialista Unido de Venezuela
- ↑ «Venezuela Opposition Won Majority of National Assembly Seats». Bloomberg. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Greg Morsbach (2006 թ․ դեկտեմբերի 19). «Venezuela head seeks party merger». bbc. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Home - Grupo Milenio». Milenio. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Presidential Election December 3, 2006» (Spanish). National Electoral Council of Venezuela. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.tribuna-popular.org/index.php?option=com_content&task=view&id=698&Itemid=1 Արխիվացված 28 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
- ↑ (Իսպաներեն) El Universal, 5 March 2007, José Albornoz: El PPT no se disolverá
- ↑ https://web.archive.org/web/20090211012425/http://www.diarioeltiempo.com.ve/secciones/secciones.php?num=97234&codigo=nnac&llve=dos. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)