Էդուար Լեոն Սքոթ դե Մարտենվիլ
Էդուար Լեոն Սքոթ դե Մարտենվիլ ֆր.՝ Édouard-Léon Scott de Martinville | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1817[1][2] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | ապրիլի 26, 1879[1][3][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | հրատարակիչ, տպագրիչ, գրավաճառ և տպագրիչ |
Ծնողներ | հայր՝ Auguste Toussaint Scott de Martinville?[2], մայր՝ Alexandrine Virginie Garnier?[2] |
![]() |
Էդուար Լեոն Սքոթ դե Մարտենվիլ (ֆր.՝ Édouard-Léon Scott de Martinville, ապրիլի 25, 1817[1][2], Փարիզ - ապրիլի 26, 1879[1][3][2], Փարիզ), փարիզյան հրատարակիչ, գրադարանավար և գրավաճառ, առաջին ձայնագրող սարքի՝ ֆոնոավտոգրաֆի գյուտարար։
Ֆոնոավտոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր սկզբունքով մարդու աչքին նմանեցվող լուսանկարչական ապարատի գյուտով ոգեշնչված՝ Սքոթ դե Մարտինվիլը ուսումնասիրել է մարդու ականջը և այն վերարտադրել սարքի միջոցով։ Նա չի մտածել ձայնի վերարտադրության մասին։ 1857 թվականի մարտի 25-ին ֆրանսիական կառավարությունը Լեոն Սքոթին տվել է «Ֆոնոավտոգրաֆ» (ֆր.՝ phonoautographe) կոչվող սարքը ստեղծելու համար թիվ 17 897/31 470 արտոնագիրը։
Սարքը բաղկացած էր ձայնային կոնից և ասեղին միացած թրթռացող թաղանթից։ Ասեղը վերևից հպվում էր ձեռքով պտտվող ապակե մխոցին,որը պատված էր մրոտ թղթով։ Ձայնային տատանումներն անցնելով կոնի միջով առաջացրել են թաղանթի թրթռում, որն էլ փոխանցվել է ասեղին՝ ածխածնի վրա կատարելով գծային նշումներ։ Սարքը թույլ էր տալիս պատկերել ձայնային ազդանշանները, բայց դրանք նվագելու հնարավորություն չէր տալիս։ Մարտինվիլի ձայնագրությունները համակարգչի օգնությամբ վերարտադրվել է միայն 2008 թվականին, և պարզվել է, որ Սքոթը ձայնագրել է տարբեր արագություններով[4]։
Հետագայում ֆոնոավտոգրաֆը հիմք է հանդիսացել ձայնագրի և գրամոֆոնի ստեղծման համար։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jugement d’un ouvrier sur les romans et les feuilletons à l’occasion de Ferrand et Mariette (1847)
- Histoire de la sténographie depuis les temps anciens jusqu'à nos jours (1849)
- Fixation graphique de la voix (1857)
- Les Noms de baptême et les prénoms (1857)
- Notice sur la vie et les travaux de M. Adolphe Noël Des Vergers
- Essai de classification méthodique et synoptique des romans de chevalerie inédits et publiés. Premier appendice au catalogue raisonné des livres de la bibliothèque de M. Ambroise Firmin-Didot (1870)
- Le Problème de la parole s'écrivant elle-même. La France, l’Amérique (1878)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Ученые обнаружили сделанную до изобретения фонографа звукозапись»։ lenta.ru։ Վերցված է 2020-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тихонов А. Звукозапись — самое начало… — Архив журнала «Звукорежиссёр». 09.03.
- Schoenherr, Steven E. 2004. «Leon Scott and the Phonautograph»(անգլ.)
- Би-би-си | Культура | В Париже найдена самая старая аудиозапись
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդուար Լեոն Սքոթ դե Մարտենվիլ կատեգորիայում։ |
|