Ֆոնոավտոգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆոնոավտոգրաֆ

Ֆոնոավտոգրաֆ, աշխարհում առաջին ձայնագրող սարք։ Հայտնագործվել է Էդուար Լեոն Սկոթթ դե Մարտենվիլի կողմից 1857 թվականին։

1857 թվականինի մարտի 25֊ին ֆրանսիական իշխանությունը Լեոն Սկոթթին տվեց «ֆոնոավտոգրաֆ» (phonoautograph) կոչվող սարքը ստեղծելու արտոոնագիր։ Այն կազմված էր ակուստիկական կոնից և թրթռումներ առաջացնող թաղանթից, որոնք միացված էին ասեղով։ Ասեղը հպվում էր ձեռքով պտտվող ապակյա գլանին, որը ծածկված էր ածխածնով և թղթով։ Ձայնային ալիքները անցնելով կոնի միջով ստիպում էին թաղանթին թրթռալ, տատանումները տալով ասեղին, որը ածխածնի վրա կատարում էր նշումներ։ Սարքը թույլ էր տալիս պատկերել ձայնային ազդանշանանները, սակայն չեր տալիս դրանք նվագարկելու հնարավորություն։

Հետագայում ֆոնոավտոգրաֆի կառույցը հիմք վերցվեց ավելի կատարելագործված ձայնագրող սարքերի ստեղծման համար։

2008 թվականին Փարիզում նվագարկվել է արխիվում գտնված 1860 թվականի ապրիլի 9֊ին ձայնագրված 10 վայրկյանանոց գրառումը, որտեղ հենց ինքը՝ սարքի ստեղծողը երգում է հատված հայտնի ֆրանսիական «Au Clair de la Lune» երգից[1]։ Հետաքրքիր է, որ նվագարկման ժամանակ հետազոտողները գրանցել են անհայտ երգչուհու կամ դեռահասի կատարում, սակայն հետագայում 2009 թվականի հետազոտությունները թույլ տվեցին պարզել, որ նվագարկման արագությունը գերազանցված էր, և դա հենց Սկոթթի ձայն էր, ով երգում էր շատ դանդաղ[2]։

(աուդիո)
«Լուսնի լույս»
«Լուսնի լույս» երգը՝ աշխարհում առաջին ձայնագրված երգը
Օգնություն

Գտնված գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվականի ապրիլի 9֊ին - ֆրանսիական ազգային «Լույսնի գույն» երգը։
  • 1960 թվականի մայիսի 4 - Թասսոյի «Ամինտա» պոեմից հատվածներ։
  • 1960 թվականի սեպտեմբեր - օպերային «Թռիր, մեղվիկ» (Vole, Petite Abeille) երգը։
(աուդիո)
Au clair de la lune
Իրական «Լուսնի լույս» երգի փոփոխված տարբերակը
Օգնություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ученые обнаружили сделанную до изобретения фонографа звукозапись.(ռուս.)
  2. Reconsidering Earliest-Known Recording.(անգլ.)