Էդուարդ Հիգգինս Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդուարդ Ուայթից)
Էդուարդ Հիգգինս Ուայթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1930(1930-11-14)[1][2]
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 1967(1967-01-27)[1][2] (36 տարեկան)
Մահվան վայրCape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանՈւեսթ Փոյնթ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց (հուլիս 1959) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա
Մասնագիտությունսպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և Q10497074?
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
 Edward Higgins White Վիքիպահեստում

Էդուարդ Հիգգինս Ուայթ (անգլ.՝ Edward Higgins White, նոյեմբերի 14, 1930(1930-11-14)[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 27, 1967(1967-01-27)[1][2], Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։

Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1952 թվականին), Միչիգանի համալսարանը (1959 թվականին), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։

1965 թվականի հունիսի 3–7-ին, Ջեյմս Մաքդիվիթի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 րոպե տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժամ 56 րոպե, անցել մոտ 2,6 միլիոն կմ տարածություն։

Առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ուայթի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 174
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Հիգգինս Ուայթ» հոդվածին։