Էդուարդ Հիգգինս Ուայթ
Էդուարդ Հիգգինս Ուայթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1930[1][2] |
Ծննդավայր | Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 27, 1967[1][2] (36 տարեկան) |
Մահվան վայր | Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Ուեսթ Փոյնթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց (հուլիս 1959) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և ավիատիեզերքային ճարտարագետ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էդուարդ Հիգգինս Ուայթ (անգլ.՝ Edward Higgins White, նոյեմբերի 14, 1930[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 27, 1967[1][2], Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։
Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1952 թվականին), Միչիգանի համալսարանը (1959 թվականին), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։
1965 թվականի հունիսի 3–7-ին, Ջեյմս Մաքդիվիթի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 րոպե տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժամ 56 րոպե, անցել մոտ 2,6 միլիոն կմ տարածություն։
Առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ուայթի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 174)։ ![]() |
|