Էդուարդ Խարազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Խարազյան
Ի ծնեԷդուարդ Արթուրի Խարազյան
Ծնվել էհունիսի 20, 1939(1939-06-20) (80 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Էդուարդ Արթուրի Խարազյան (հունիսի 20, 1939(1939-06-20), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1977):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ: 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն: 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ[1]։

Որպես նկարիչ, հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[2], Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նազարստան» նկարաշարում (1970-1971) արտահայտել է մարդկային կեցության անհեթեթությունը, վերստեղծել ժամանակի գրոտեսկային «դիմանկարը»։ Գործերից են՝

  • «Թափառական դերասաններ»
  • «Կատակերգուներ»
  • «Ներկայացում»
  • «Դերասաններ»
  • «Արևելյան ռիթմեր»
  • «Վիճակներ»
  • «Պահեր»
  • «Հետքեր»
  • «Ստվերների թատրոն»
  • «Պատուհաններ»
  • «Նատյուրմորտ»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Հայաստան[4], Ռուսաստան, մերձբալթյան երկրներ, Լիբանան, Ֆրանսիա ("Druan" պատկերասրահ, 1978, «Արշիլ Գորկի» պատկերասրահ, 1982, FIFC "De France" պատկերասրահ, 1987), Իտալիա, Անգլիա («Գյուլբենկյան» պատկերասրահ, 1979), ԱՄՆ (Նյու-Յորք "AGBU" պատկերասրահ, 1978)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1984), Բեյրութում (1999

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարազյան Է., կատալոգ, (նախաբանը Լ. Զաքարյանի), Երևան, Հայաստանի նկարիչների տուն, 1982[5]:
  • Միքայելյան Կ., Գեղանկարչական և զգացմունքային հագեցածություն, Էդուարդ Խարազյանի մասին, «Սովետական Հայաստան», Երևան, 1 փետրվարի 1985, № 26:
  • Հայթայան Պողոս, Էդուարդ Խարազյան, դիմանկարի էսքիզներ, նկարչի ելույթի շուրջ, «Գարուն», Երևան, 2003, № 12:
  • Ангаладян Р., Армянский авангард внутри тоталитаризма, книга эссе, «Санкт-Петербург», 2006.
  • Холл Дж. , Словарь сюжетов и символов в искусстве, Москва, «Транзиткниг», 2004.
  • Микаелян К., Живое дыхание «Назарестана», к 65-летию со дня рождения, о персональной выстовке художника Э. Харазяна, его картине «Назарестан», «Новое время», Ереван, 2004, 20 июля, № 1115.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Էդուարդ Խարազյան»։ www.mamy.am (hy-am)։ Վերցված է 2019-06-20 
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-06-20 
  4. Երևանում բացվեց Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Արա Շիրազի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը
  5. Մախմուրյան Տատյանա, Հայաստանի նկարիչների միություն, Հայաստանի նկարչի տուն, eds. (1982)։ Էդուարդ Խարազյան =: Эдуард Харазян: Ցուցահանդեսի կատալոգ։ Երևան: Ա. հ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]