Էդուարդ Իվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Իվանյան
Ծնվել էհունիսի 4, 1931(1931-06-04)
Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 18, 2012(2012-08-18) (81 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն և քաղաքագիտություն
Ալմա մատերՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Էդուարդ Ալեքսանդրի Իվանյան (ռուս.՝ Эдуард Александрович Иванян, հունիսի 4, 1931(1931-06-04), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2012(2012-08-18), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուսական պատմագետ-ամերիկագետ, քաղաքագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1990), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1999), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր (1988)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իվանյանը 1954 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ 1955-1960 թվականներին աշխատել է ԽՍՀՄ մշակույթի նախարարությունում։ 1961-1964 թվականներին եղել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության Նյու-Յորքում մամլո քարտուղարը։ 1963 թվականից Ռուսաստանի ժուռնալիստների խորհրդի անդամ է։ 1964-1966 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում։ 1965 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1966-1971 թվականներին եղել է Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության մամլո քարտուղարը։ 1971 թվականից աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ինստիտուտում, 2006 թվականից հանդիսանում է գլխավոր գիտաշխատող։ 1998 թվականից եղել է ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ (ռուս.՝ «США и Канада: экономика, политика, культура») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության և Ռուս-ամերիկյան հարաբերությունների ավագ մասնագետ է։ 1970-ականների մեծ պահանջարկ ունեցող «Սպիտակ տուն. պրեզիդենտներ և քաղաքականություն»[2] (ռուս.՝ «Белый дом: президент и политика»)- XX դարի Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտների մասին պատմության գրքի հեղինակն է։ Նա հանդիսանում է ռուսական առաջին հեղինակը, որը գրել է Ռոնալդ Ռեյգանի կենսագրությունը[3]։ 1995-1998 թվականներին եղել է «People to People International» կազմակերպության Մոսկվայի մասնաճյուղի նախագահը։ 1996 թվականից եղել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր:

  • Советско-американские отношения, 1917-1970 гг. М., 1972 (в соавторстве).
  • Белый дом: президенты и политика. М., 1974, 1979[4];
  • Ястребы войны. М., 1984
  • Современные Соединенные Штаты Америки. М., 1988 (энциклопедический справочник; ответственный редактор и соавтор);
  • Жизнь на мушке. (на болг. яз., 1989);
  • Белый дом и пресса: от Джорджа Вашингтона до Джорджа Буша. М., 1991;
  • Иванян, Эдуард Александрович Рональд Рейган: хроника жизни и времени. / Макарова З. В., Овсепян А. П.. — Мысль, 1991. — 414 с. — 50 000 экз. — ISBN 5-244-00506-5
  • Кремль против Белого дома / Белый дом против Кремля. (1996)
  • Англо-русский лингвострановедческий словарь «Американа» (Смоленск, Полиграмма, 1996, в соавторстве);
  • Мадлен Олбрайт. Политический портрет. М., 2000;
  • США на рубеже веков. М., 2000. (в соавторстве);
  • Энциклопедия российско-американских отношений, XVIII-XX века. М., 2001. (автор и составитель);
  • Инаугурационные речи президентов США. М., 2001 (редактор и автор исторического комментария);
  • История США. М.,Издательство: Дрофа, 576 °C. ISBN 5-7107-6077-3
  • История США. Хрестоматия. Пособие для вузов. М., 2005 (составитель).
  • Кеннеди Джон Ф. Профили мужества / Пер. с англ. Э. А. Иваняна. - 2005-328 с. - ISBN 5-7133-1242-9
  • Когда говорят музы. История российско-американских культурных связей - М.: Междунар. отношения, 2007. - 432 с., ISBN 978-5-7133-1316-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иванян, Эдуард Александрович
  2. Սպիտակ տուն. պրեզիդենտներ և քաղաքականություն(չաշխատող հղում)
  3. Российский политолог, историк-американист
  4. «Иванян Эдуард Александрович - История США. Читать книгу онлайн». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]