Էդուարդ Եդիգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Եդիգարյան
Ծնվել էմարտի 26, 1943(1943-03-26)[1][2]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 18, 2019(2019-02-18) (75 տարեկան) կամ փետրվարի 17, 2019(2019-02-17)[2] (75 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Էդուարդ Գրիգորի Եդիգարյան (մարտի 26, 1943(1943-03-26)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2019(2019-02-18) կամ փետրվարի 17, 2019(2019-02-17)[2], Պրահա, Չեխիա), հայ բեմանկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Եդիգարյանը ծնվել է 1943 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1956-1958 թվականներին սովորել է Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1953-1963 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970-1988 թվականներին եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը։ 1974 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 2003 թվականից` Չեխիայի նկարիչների միության պատվավոր անդամ։ Եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչը, որտեղ ձևավորել է Ուիլյամ Շեքսպիրի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի և այլ հեղինակների շուրջ 40 ներկայացումներ[3]։

1991 թվականից ապրել և ստեղծագործել է Չեխիայում։ 1996 թվականին Պրահայում հիմնել է իր արվեստանոցը[4]։ Մահացել է 2019 թվականի փետրվարի 18-ին։

Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5], Հայաստանի և Չեխիայի մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1994, 1995, 1998, 2002, 2012), Նիդերլանդներում (1996-2011), Նորվեգիայում (1999-2001), Իտալիայում (1998), Բելգիայում (2002), Քաթարում (2009)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BillionGraves — 2011.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Էդուարդ Եդիգարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  4. «Eduard Edigaryan – Biography | Art-Shopper.eu». www.art-shopper.eu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  5. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.