Էդուարդ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1944(1944-09-10)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973)
Մասնագիտությունռենտգենաբան
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Սրտաբանության ինստիտուտ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և Հայաստանի զինված ուժեր

Էդուարդ Գուրգենի Գևորգյան (սեպտեմբերի 10, 1944(1944-09-10)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռենտգենաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի մայոր (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19731974-1993 թվականներին աշխատել է Երևանի Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության, Հովհաննիսյանի անվան սրտաբանության, Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտներում, հանրապետական կլինիկական հիվանդանոցում, հանրապետական ախտորոշման կենտրոնում։ 1993-2002 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1988-1992 թվականներին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան և Ստեփանակերտ, առաջին բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին և հիվանդներին։ Զինադադարից հետո սպասարկել է զինծառայողներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։