Էդուարդ Գրիկուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Գրիկուրով
Ծնվել էմարտի 29 (ապրիլի 11), 1907[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1982(1982-12-13)[2] (75 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՎ. Վ. Անդրեևի անվան ռուսական նվագախումբ, Միխայլովսկի թատրոն[1] և Մարիինսկի թատրոն
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1933)[1]
Պարգևներ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Էդուարդ Պետրովիչ Գրիկուրով (մարտի 29 (ապրիլի 11), 1907[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 13, 1982(1982-12-13)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային դիրիժոր։ ՌԽՖՍՀ ժողովրդրական արտիստ (1957

1927 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, 1933 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինները։ 1937 թվականից Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի դիրիժորն էր, 1944-1956 թվականներին՝ գլխավոր դիրիժորը, 1956-1960 թվականներին՝ Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Գրիկուրովը բեմադրել է Բիզեի («Կարմեն»), Վերդիի («Ֆալստաֆ», «Պարահանդես-դիմակահանդես»), Չայկովսկու («Վոյեվոդա»), Մեյտուսի («Երիտասարդ գվարդիա»), Պրոկոֆեի («Խաղաղություն և պատերազմ») և այլ կոմպոզիտորների օպերաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 228