Էդուարդ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Առաքելյան
Ծնվել էփետրվարի 28, 1950(1950-02-28) (69 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Էդուարդ Առաքելյան (փետրվարի 28, 1950(1950-02-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Առաքելյանը ծնվել է 1950 թվականին, Լենինականում։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1966 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1978-1998 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1981 թվականից ընդգրկվել է հայ երիտասարդ նկարիչների միությունում։ «Սպիտակ վարդեր» ստեղծագործությունով 1988 թվականին Լեհաստանում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1994 թվականին երկու ամսով բնակվել և ստեղծագործել է Շվեդիայում։

Ստեղծագործությունները գտնվում են Ավստրալիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, ԽՍՀՄ և եվրոպական մի շարք թանգարաններում։

1994-1998 թթ. ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում։

1998 թվականից բնակվում է Նյու Յորքում։

1998 թվականին Monica Goldstrom's պատկերասրահում մասնակցել է Լոնգ Այլենդի կրծքի քաղցկեղի հիմնադրամին նվիրված ցուցահանդեսին։

Աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Կալիֆորնիայի Royal Design Connection պատկերասրահում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]