Էդիթ Տասնադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Տասնադի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1942(1942-11-26) (80 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունթուրքագետ, թարգմանչուհի, դպրոցի ուսուցիչ, լրագրող և համալսարանի դասախոս
Պարգևներ և
մրցանակներ

Էդիթ Տասնադի (հունգ.՝ Edit Tasnádi, նոյեմբերի 26, 1942(1942-11-26), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]), հունգարացի արևելագետ, թարգմանիչ և ակադեմիկոս[2]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով 1967 թվականին՝ մասնագիտացել է հունգարերեն և թուրքերեն լեզուներում ու գրականության մեջ։ Մինչև 2005 թվականն աշխատել է հունգարական «Ռադիո Բուդապեշտ» կազմակերպությունում։ Բացի լրագրողի իր մասնագիտությունից, հաճախ թարգմանություններ է արել բարձրաստիճան պետական պաշտոյնաների համար և հայտնի է նաև իր գրական լայնածավալ թարգմանություններով։ Հինգ տարվա ընթացքում հուգարերեն է դասավանդել Անկարայի համալսարանի հունգարագիտության բաժնում, որից հետո դասախոսել է Բուդապեշտի համալսարանում։ Թարգմանել է մի քանի հանրահայտ թուրք գրողների, այդ թվում՝ Օրհան Փամուքին, Իսկենդեր Փալային, Յաշար Քեմալին ու Իհսան Օքթայ Անարին։ Լայնածավալ թարգմանություններ է արել հունգարական գրականությունից թուրքերեն, այդ թվում՝ Կելեմեն Միկեշի, Բալինտ Բալաշիի, Աթիլա Յոժեֆի և այլոց գործերը[3][4][5]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Միլան Ֆյուշտի մրցանակ[5]
  • 1997 Նասրեդին Հոջայի գլխավոր մրցանակ (Թուրքիա)[6]
  • 2009 Բալինտ Բալաշիի մեդալ[7]
  • 2011 TÜRKSAV մրցանակ որպես արևելագետ իր աշխատանքի համար[8]
  • 2012 Վամբրեյի մրցանակ[6]
  • 2016 «Cédrus Művészeti Alapítvány Napút Hetedhét díja» մրցանակ[5][9]
  • 2016 Հունգարիայի Հանրապետության վաստակի «Արծաթե խաչ» շքանշան[10][11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. «Tasnádi Edit» (հունգարերեն)։ Jelenkor։ Վերցված է 2020-07-28 
  3. Szénási Zsófia (2016-08-26)։ «Orhan Pamuktól a török népmeséken át a szótárszerkesztésig – Tasnádi Edit a műfordításról és a megbecsültségről» (հունգարերեն)։ Könyvhét folyóirat։ Վերցված է 2016-11-18 
  4. «Tasnádi Edit» (հունգարերեն)։ Վերցված է 2016-11-18 
  5. 5,0 5,1 5,2 «Tasnádi Edit» (հունգարերեն)։ Napút Online։ 2016-08-27։ Վերցված է 2016-11-18 
  6. 6,0 6,1 «Tasnádi Edit kapta a Vámbéry díjat»։ Felvidék.ma։ 2012-10-06։ Վերցված է 2016-11-18 
  7. «Balassi Emlékkard vitézségről példát mutató költőknek + Képek» (հունգարերեն)։ MNO։ 2009-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին։ Վերցված է 2016-11-18 
  8. «TÜRKSAV Türk Dünyası Hizmet Ödülleri Sahiplerini Buldu» (թուրքերեն)։ Dünya Türkleri Birliği։ 2011-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2016-11-18 
  9. «Tasnádi Edit műfordító kapta a Napút Hetedhét díját» (հունգարերեն)։ hirado.hu։ 2015-04-09։ Վերցված է 2016-11-18 
  10. «Tasnádi Edit és Fodor Pál kitüntetést vehetett át augusztus 20-a alkalmából» (հունգարերեն)։ 2016-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2016-11-18 
  11. «Az állami kitüntetettek és díjazottak névsora» (հունգարերեն)։ MNO։ 2016-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-18-ին։ Վերցված է 2016-11-18