Միլան Ֆյուշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Ֆյուշտ
Ծնվել էհուլիսի 17, 1888(1888-07-17)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 26, 1967(1967-07-26)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց[4][5]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, համալսարանի դասախոս, բանաստեղծ-փաստաբան և գեղագետ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Story of My Wife?[6]
ԱնդամակցությունԳրականության թվային ակադեմիա
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
 Milán Füst Վիքիպահեստում

Միլան Ֆյուշտ (հունգ.՝ Füst Milán, հուլիսի 17, 1888(1888-07-17)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 26, 1967(1967-07-26)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան Ֆյուշտը ծնվել է հրեական ընտանիքում։ 1912 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ հետագայում դասավանդել է գեղագիտություն։ Առաջին բանաստեղծությունները հրատարակել է 1909 թվականին, 1913 թվականին լույս է տեսել բանաստեղծությունների առաջին գիրքը։ Կապեր է հաստատել հայտնի «Nyugat» (Արևմուտք) ամսագրի հետ, եղել է գրողներ Դեժյո Կոստոլանի, Ֆրիդեշ Կարինտիի ընկերը։ Եղել է Հունգարիայի խորհրդային հանրապետության քաղաքական և իրավական աջակիցը, ինչի համար Խորտիի ռեժիմն արգելել է նրան դասավանդել, և միայն 1945 թվականին է կարողացել վերադառնալ համալսարան։ 1928 թվականին շուրջ վեց ամիս բուժվել է Բադեն-Բադենի առողջարանային հիվանդանոցում։ 1947 թվականին դասավանդել է Հունգարիայի գեղարվեստի դպրոցում[7][8][9]։

Միլան Ֆյուշտի հուշատախտակը Բուդապեշտի VII թաղամասի Հարսֆա փողոցի 6 հասցեում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան Ֆյուշտի առավել հայտնի ստեղծագործություններից են «Հենրիխ IV թագավորը» (հունգ.՝ Negyedik Henrik király, 1940) և «Կնոջս պատմությունը» (Hung A feleségem története,1942) վեպը, որը 1965 թվականին առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

Հետաքրքրական է նաև Ֆյուշտի օրագիրը, որը նա գրել է 1904 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող էջերը հեղինակն ինքն է վերացրել[10][11]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին արժանացել է Լայոշ Կոշութի անվան մրցանակի։

1975 թվականին Հունգարիայում սահմանվել է Միլան Ֆյուշտի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 PIM identifier
  4. https://epa.oszk.hu/00000/00003/00030/adattar.html
  5. https://epa.oszk.hu/00000/00003/00030/nevmutato.html
  6. Shakespeare. Essays aus Ungarn / A. Horn — 2008. — P. 207.
  7. «FÜST MILÁN [A MAGYAR IRODALOM ARCKÉPCSARNOKA]». mek.oszk.hu. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  8. «Füst Milán | Petőfi Irodalmi Múzeum». pim.hu. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  9. «SZTE Móra Ferenc Kollégium». www.mora.u-szeged.hu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  10. «Füst Milán - Szabó Lőrinc - Tóth Árpád: A Vándor elindul». www.mek.iif.hu. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  11. «Füst Milán». port.hu. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.