Էգյուի դյու Միդի
| Էգյուի դյու Միդի | |
|---|---|
| Տեսակ | լեռ, pyramidal peak?, free flight site?, scenic viewpoint? և Zwölfer? |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Շամոնի Մոն Բլան |
| Լեռնաշղթա | Մոնբլանի լեռնազանգված |
| Մասն է | Aiguilles de Chamonix? |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3842 մետր |
| Հարաբերական բարձրություն | 310 մետր |
| Պահպանման տարածք | Mont Blanc - site d'exception?[1] |
| Անվանված է | noon? |
| 45°52′44″N 6°53′15″E / 45.878888888889°N 6.8875°E | |
Էգյուի-դյու-Միդի (ֆրանսերեն՝ Aiguille du Midi «կեսօրվա գագաթնակետին»), լեռնային գագաթնակետ Ֆրանսիայում, Վերին Սավոյում։ Բարձունքը ստացավ նման անվանում, քանի որ կեսօրին արևը գտնվում է ուղիղ նրա գագաթին, եթե դիտում ես Շամոնիից։
Գտնվում է Մոնբլանյան զանգվածի արևմտյան հատվածում (Արևմտյան Ալպեր)։ Սուր անկյան գագաթի բարձրությունը 3842 մետր է։ Գագաթից դեպի հյուսիս՝ հովտում, տեղակայված է ֆրանսիական հայտնի լեռնադահուկային հանգստավայր Շամոնին։
Շամոնից դեպի Էգյուի դյու Միդի գագաթ ձգվում է ճոպանուղի, որը կառուցվել է 1955 թվականին։ Ճոպանուղին երկու տասնյակ տարի համարվել է աշխարհի ամենաբարձր ճոպանուղի։ Մինչ օրս այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը բարձրության տատանումների ստորին (1 035 մետր) և վերին (3 777 մետր) կայանների բարձրությունների միջև եղած տարբերություննեի առումով։ Ճոպանուղին բաղկացած է երկու հատվածից։ Առաջին մասը Շամոնիի՝ Plan de l'Aiguille-ն, 2 317 մետր բարձրության վրա է գտնվում։ Երկրորդ հատվածը՝ առանց միջանկյալ հենարանների տնակը, բարձրանում է ուղիղ դեպի ճոպանուղու վերին հարթակը։ Վերելքը Շամոնիից մինչև վերին կայան տևում է 20 րոպե։ Ճանապարհի անցումային հնարավորությունը ժամում 550 մարդ է[2]։ Ճոպանուղու տոմսի արժեքը (2015 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ) կազմում է 57 եվրո, մի ծայրից դեպի մյուս ծայր։ Վերևի կայանում գտնվում է դիտակետային հարթակը, 30 տեղի համար նախատեսված սրճարան և հուշանվերների խանութ[2]։
Գագաթից սկիզբ է առնում Շամոնիի շրջակայքի ամենաընդարձակ լեռնադահուկային սահքուղին՝ 22 կմ երկարությամբ: Մեկ այլ ճոպանուղի՝ ֆրանսերեն Télécabine Panoramic Mont-Blanc, միավորում է գագաթը Հելբրոներ գագաթին (3462 մետր) հետ, որը գտնվում է Մոնբլանյան զանգվածի հարավային մասում՝ Իտալիայի տարածքում։ Այդ ճոպանուղին գործում է ամռանը։ Ճանապարհորդությունը այդ ճոպանուղիով հնարավորություն է տալիս տեսնել շուրջ բոլորը գտնվող Ալպերի գագաթները։ Հելբրոնների գագաթից ճոպանուղիով հնարավոր է իջնել Լա Պալյուդ, Կուրմայոր՝ տեղեկայված իտալական հատվածում Մոնբլանյան զահգվածի հարավային մասում և հասնում է Իտալիայի տարածք[2]։
- Տեսարան հարավարևմտյան գագաթից
- Տեսարան Էգյուի դյու Միդիի ճոպանուղուց
- Տեսարան հյուսիսարևելյան գագաթից
- Էգյուի դյու Միդը հարավային գագաթից
- Էգյուի դյու Միդը հյուսիսային գագաթից
- Տեսարան ձմռանը
- Մոնբլանի համայնապատկերը
- Էգյուի դյու Միդի տեարանը Շամոնիի ճանապարհից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.saintgervais.com/mairie/au-quotidien/environnement/aphn/
- 1 2 3 «Aiguille du Midi» (ֆրանսերեն). Compagnie du Mont-Blanc. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}: Invalid|url-status=404(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виртуальный тур на вершину Эгюий-дю-Миди Արխիվացված 2009-05-04 Wayback Machine (ֆր.)
- Peakware.com Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (անգլ.)
- Summitpost.org (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգյուի դյու Միդի» հոդվածին։ |
| ||||||||||